00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ քաղաքը պատրաստ է. փրկարարի օրը մեկտեղվեց այդ իրադարձությամբ

Բաժանորդագրվել
ՀՀ ԱԻՆ արտակարգ քաղաքը պատրաստ է։ Սեպտեմբերի 4–ին` արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, տոնական շքերթից հետո բացվեց նախարարության 3–րդ մասնաշենքը, որով վերջնականապես իրագործվեց արտակարգ քաղաքի գաղափարը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում ու դրա սահմանից դուրս հնչող շքերթի ձայնն ազդարարեց` այսօր արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է։

Հանրապետության նախագահը շնորհավորեց փրկարարներին տոնի առթիվ և պետական պարգևներ հանձնեց ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

© Пресс-служба Президента РАՆախագահը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Серж Саргсян принял участие в праздничных мероприятиях, посвящённых Дню работника чрезвычайных ситуаций - Sputnik Արմենիա
Նախագահը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

«ԱԻՆ-ը կարևորագույն դերակատարություն ունեցավ վերջին շրջանի արտակարգ պատահարներին՝ հրդեհներին արձագանքելու միջոցառումները կազմակերպելու և համակարգելու գործում: Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ԱԻՆ-ի ոչ միայն մասնագիտական ու գործառական, այլև բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Պարգևատրվողներից մեկն էլ ավագ լեյտենանտ Արամ Խաչատրյանն էր։ Նա մասնակցել է Խոսրովի անտառում հրդեհաշիջմանը։ Խոստովանեց` այսօր մի լավ քեֆ է անելու պետական պարգևի արժանանալու առթիվ։ Հետո Sputnik Արմենիայի խնդրանքով հիշեց հրդեհաշիջման դժվարություններն ու պատասխանատվության աստիճանը։

«Ամենադժվարը վերևից հրդեհին նայելն է։ Ցավ էի ապրում` տեսնելով, որ մի ամբողջ անտառ վառվում է։ Հետո տաքանում ես, մեջդ եփվում է ամեն ինչ, այլևս չես մտածում պարգևի կամ հանգստի մասին։ Մենք ենք պարգևատրվել, բայց պարգևը մեր ամբողջ անձնակազմինն է»,- պատմեց Խաչատրյանը։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա արձանագրեց, որ հասարակության կողքին կանգնած է պատրաստակամ, անընդհատ զարգացող, պետական մարդասիրական կառույց։ Ասաց, որ իրենք պատրաստ են անել առավելագույնը հանրության ու պետության առջև վստահությունն արդարացնելու և հավատն ամրապնդելու համար։

Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
Տանիքում պարող աղջիկն ու կնոջը ծեծող ամուսինը. ԱԻՆ–ի զվարճալի զանգերն ու դժբախտ պատահարները

«Միշտ պատրաստ ենք ծառայության` հանուն խաղաղ և անվտանգ կենսագործունեության»,-ասաց նախարարը։

Նախագահի գլխավորությամբ` կառավարության անդամները, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրերն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները շրջայց կատարեցին ԱԻՆ նորաբաց մասնաշենքում։

Մի հարկի ներքո տեղավորվելու են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը։

Սրանով ամբողջացավ արտակարգ քաղաքը` արտակարգ իրավիճակների կառավարման ժամանակակից ու արդյունավետ կառույցը, որի մասին երազում էր նախկին նախարար Արմեն Երիցյանը, երբ դեռ անցած տարի շրջում էր այդ տարածքով ու լրատվամիջոցներին պատմում հզոր քաղաքի իր հեռանկարի մասին։

Լրահոս
0