Դավիթ Կարապետյան
«Այս 9 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել այնպիսի համարկարգ, որը հանրությանը ներկայացնում է բազմապիսի ծառայություններ: Մեր աշխատակիցների աշխատանքի շնորհիվ այսօր նախարարությունը վայելում է հանրության վստահությունը»,-ասում է ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն:
Նրա խոսքով՝ 911 ծառայությունը 2017թ.-ի հունվարից մինչև օգոստոս ամիսը ստացել է 1 239 372 զանգ, 7751 արտակարգ դեպքի և 5026 կենցաղային բնույթի դեպքերի է արձագանքել: Փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 12515 ելք, ինչը 15,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: