ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային Ժողովի աշխատակիցներին արգելել են շենք մտնել, Sputnik Արմենիային ասաց խորհրդարանի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։
«Ես խորհրդարանի շենքի մոտ եմ, մեզ արգելում են ներս մտնել։ Տեղում աշխատում են ԱԻՆ փրկարարներն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Շենքում միայն այն աշխատակիցներն են, որոնց ներկայությունն անհրաժեշտ է, մյուսներին թույլ չեն տալիս մտնել», — ասաց Բաբայանը։
Sputnik Արմենիային ԱԻՆ-ից հայտնեցին, որ ռումբի որոնման աշխատանքները դեռ շարունակվում են։
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: