00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը «գայթակղում» հայկական ընկերություններին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМинистерство финансов России
Министерство финансов России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ընկերությունները կարող են իրենց տեղը զբաղեցնել էներգետիկայի, շինարարության, պարենամթերքի և համազգեստի պետական գնումների շուկայում, կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ֆինանսների նախարարության նախագիծը գայթակղիչ կլինի հայկական ընկերությունների համար, Sputnik  Արմենիային ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոր նախագիծ է մշակում, համաձայն որի` 15%–ի չափով արտոնություն է տրվելու պետական գնումների այն մասնակիցներին, որոնք ԵԱՏՄ անդամ–երկրներում արտադրվող ապրանք են առաջարկելու։

«Առաջին ոլորտը շինարարությունն է։ Հայկական ընկերությունները կարող են ակտիվորեն մասնակցել այդ նախագծերին։ Հայկական շինարարական ընկերություններն ու նախագծային ինստիտուտները բավականին ուժեղ են», – ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` Ռուսաստան մեկնած կամ Ռուսաստանում բնակվող հայերը շինարարական բրիգադներ են ստեղծել, որոնք ակտիվ  գործունեություն են ծավալում ճանապարհաշինության և շենքերի շինարարության ոլորտում։

«Այդ 15%–ը գայթակղիչ է լինելու հայկական կամ ռուսական այն ընկերությունների համար, որոնք աշխատուժ ունեն Հայաստանից», – ասաց Մակարյանը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ պիտի վաճառեինք

Երկրորդ ոլորտը, որը հետաքրքիր կլինի Հայաստանի համար, էներգետիկան է։ Նրա խոսքով` Հայաստանն էներգիայի այլընտրանքային և առաջատար աղբյուրների առումով աստիճանաբար օրինակելի պետություն է դառնում։

Մակարյանի խոսքով` սա վերաբերում է արևային էներգետիկային, ՀԷԿ–երին, հիբրիդային մեխանիզմներին, նշված համակարգերի արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանում նման ընկերությունների լավ օրինակներ կան։

«Երրորդը պարենամթերքի, հագուստի մատակարարման ոլորտն է, մասնավորապես, մենք կարող ենք համազգեստ կարել։ Հայկական ընկերություններ կան, որոնք համազգեստ են կարում, օրինակ, Ֆրանսիայի համար», – ասաց Մակարյանը։

Նրա խոսքով`  այդ ընկերությունները միջազգային մրցույթներին մասնակցելու փորձ ունեն, այդ պատճառով էլ կարող են ուժերը փորձել նաև ռուսական շուկայում, եթե նրանց այդպիսի արտոնություններ տրվեն։

Փորձագետը կարծում է, որ պետական գնումների գործընթացի մասնակցությանը կարող են հաջորդել մրցույթների փոփոխությունները ռուսական կորպորացիաների համար, որոնք առայժմ գործում են այլ կանոններով։

«Այժմ Հայաստանում 15% եկամտաբերությամբ աշխատող բիզնես գրեթե չի մնացել։ Եթե նման արտոնյալ պայմաններ ստեղծվեն, որոնք թույլ կտան բոլոր պահանջներն ու ծախսերը հաշվի առնելով  կանգ առնել  7-8% եկամտաբերության  վրա, նույնպես շատ գրավիչ կլինի», – ասաց Մակարյանը։

ՌԴ ֆինանսների նախարարության նոր փաստաթղթի համաձայն` եթե պետական գնումների մրցույթներում հաղթում են ԵԱՏՄ-ից մասնակիցներ, ապա նրանք ապրանքը մատակարարում են իրենց առաջարկած գնով: Իսկ եթե մրցույթում կշահի մեկ այլ մասնակից, ապա պայմանագիրը կկնքվի 15 տոկոսով գինը իջեցնելով:

Այսպիսով, Ռուսաստանի պետական գնումներում առաջնությունը կտրվի ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներին։

Русская версия

Լրահոս
0