00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմություն կերտողը դուք եք. ՀՀ նախագահն ընդունել է օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին

© Официальный сайт президента РАПрезидент Саргсян принимал школьников
Президент Саргсян принимал школьников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շնորհավորելով ուսման առաջամարտիկներին` ՀՀ նախագահն ասել է, որ նման երեխաներն իրեն ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Армянские школьники 6 медалей принисли в Армению - Sputnik Արմենիա
Հայ դպրոցականները 6 մեդալ են բերել Հայաստան

Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին և պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո, կրթության և գիտության նախարարի hետ միասին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:

Ուսման առաջամարտիկներին Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, և պարզ է, թե ինչու: Մենք ուզում ենք սրանով ընդգծել, որ մենք մեր երկրի ապագան կապում են գիտության և կրթության զարգացման հետ ու նաև ցանկանում ենք, որպեսզի ձեր օրինակը վարակիչ լինի ձեր հասակակիցների, ձեր հեռու ու մոտիկ բարեկամների, ձեր դասընկերների համար: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը, եթե այն կարելի է լավ առումով վարակ համարել, երբեք չի կարելի կանխարգելել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ այդ վարակը տարածվի ամենուր:

Армянские учебники - Sputnik Արմենիա
«Գիտական» դասագրքեր աշակերտների համար

Մեր ժողովուրդը միշտ սեր ու ձգտում է ունեցել գիտության նկատմամբ: Գիտեք, սիրելի՛ երեխաներ, երիտասարդներ, որ հայ ժողովուրդը տարածված է ամբողջ աշխարհով մեկ, և որտեղ հասել են հայերը, առաջին հերթին դպրոց են հիմնել: Իհարկե, դպրոց հիմնել են, որպեսզի գերազանցապես կարողանան պահպանել մայրենի լեզուն, բայց երբեք չեն սահմանափակվել միայն մայրենի լեզվի շրջանակներում, և այն առաջավորը, որ կա աշխարհում, մշտապես փորձել են ընկալել, տեղափոխել հայրենիք, տեղայնացնել ու զարգացնել: Հենց դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակներով այդ դժվարություններով անցնել և հասնել 21-րդ դար: Ուրեմն, դուք գիտության նկատմամբ ձեր սիրով նպաստում եք մեր ժողովրդի հարատևությանը»:

ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնել երեխաներին`խորը հետաքրքրասիրության ու աշխատասիրության համար և ցանկությունն հայտնել, որ այդ նպատակասլացությունը, հետաքրքրասիրությունն ու հատկապես աշխատասիրությունը ուղեկցեն նրանց ողջ կյանքում: Սերժ Սարգսյանը նշել է, որ գիտելիք ձեռք բերելու հարցում Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու յուրաքանչյուրի կողքին։

«Ավարտելով մեր կամ այլ երկրների բուհեր՝ կցանկանայի, որ ձեզնից շատերը զբաղվեին գիտությամբ, որովհետև ինչպես ասացի գիտության ու ուսման նկատմամբ սերն ու ունակություններն են մեր ժողովրդին հասցրել մինչև 21-րդ դար: Ուրեմն, դուք պետք է արժանի շարունակողները լինեք մեր միջնադարյան և նորագույն ժամանակների լավագույն անհատների, նրանց ջանքերի: Մենք մշտապես պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ սատարելու»,–ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գլխավոր հերոսն ու պատմություն կերտողը հենց իրենք են` առաջադեմ աշակերտները:

Լրահոս
0