00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կմաքրվի Երևանի աղտոտված օդը. «Նաիրիտի» հրդեհի հետևանքները

© Sputnik / Asatur YesayantsПожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկած հրդեհի հետևանքով թունավորման դեպքեր չեն արձանագրվել, բայց զգոնությունը թուլացնել պետք չէ։ Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի գլխավոր թոքաբանի, «Շտապօգնություն» ՓԲԸ–ի մամուլի քարտուղարի և բնապահպանության նախարարության ներկայացուցչի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Նաիրիտ» գործարանի տարածքից հեռացել են շտապօգնության 4 մեքենաներն, ու հրդեհի երկրորդ օրը հերթապահություն է իրականացրել միայն մեկը: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է, որ դրա կարիքն այլևս չկա: Հատկապես, որ նախորդ օրվա ու գիշերվա ընթացքում ո՛չ կանչերն են ավելացել, ո՛չ էլ թունավորման դեպքեր են արձանագրվել:

Իսկ թունավորում ամեն դեպքում հնարավոր է: Անկախ հավաստիացումներից, թե «Նաիրիտի» հրդեհի հետևանքով արտանետումները վտանգավոր չեն առողջության համար, վտանգը կա։ Սա Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

«Անգամ խորոված ձկան առաջացրած ծուխն է վտանգավոր, եթե երկար տևի, ուր մնաց այրվող լաքէթինոլը»,- ասում է նա:

Թունավորումների դեպքեր գլխավոր թոքաբանը չի արձանագրել, թեև շարունակում է խորհուրդ տալ՝ ինչպես խուսափել հրդեհի հետևանքներից:

«Հատկապես քրոնիկ հիվանդները պետք է ուշադիր հետևեն իրենց առողջությանը: Խորհուրդը մեկն է ու հիմնականը՝ նշանակված դեղորայքն օգտագործել կանոնակարգված և ըստ նախատեսածի: Սրացման այս կամ այն երևույթների դեպքում դիմել բուժող բժշկին: Սա` բժշկական պաշտպանվածության մասին: Սոցիալական պաշտպանվածության համար ևս մի քանի գործողություն է պետք շարունակել նաև այսօր: Հրդեհի օջախին մոտ և թանձր ծխի հասանելիության պայմաններում ապրող բնակիչները պետք է լուսամուտները փակ պահեն, իսկ եթե ծուխը թափանցել է ներս, ապա պետք է կրել թաց դիմակներ»,- եզրափակում է հանրապետության գլխավոր թոքաբանը:

Андраник Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչը կփրկի երևանցիներին «Նաիրիտի» ծխից. մեկնաբանում է թոքաբանը

ԱԻՆ-ը խոստանում է, որ քամին ծուխը կքշի Թուրքիա: Հանրապետության գլխավոր թոքաբանը հույսը, ինչպես ասում են, բնական օդափոխիչների վրա է դրել: Երևանցիներին, ըստ նրա, կփրկեն Արարատն ու Արագածը: Կուտակված ծուխ քաղաքի վրա չի մնա:

Այն, որ արտանետումների կոնցենտրացիան հետզհետե թուլանում է, փաստում են նաև օդի ուսումնասիրությունները: Բնապահպանության նախարարության օդի մոնիթորինգի և որակի ուսումնասիրության լաբորատորիան արդեն հրապարակել է երեկ ու այսօր կատարված նմուշառումների ուսումնասիրության արդյունքը: Լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մասնագիտական հիմնական դիտարկումն է անում՝ լավ է, որ ամեն բան հետզհետե վերադառնում է թույլատրելիի սահմաններ: Ավելի վտանգավոր կլիներ, եթե իրադրությունը շարունակվեր մի քանի օր:

«Վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում սահմանված թույլատրելի կոնցենտրացիան երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի: Այս դեպքում արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը»,-տեղեկացնում է Գաբրիելյանը:

Իսկ «Նաիրիտում» հրշեջներն աշխատում են առանց պաշտպանիչ դիմակների: ԱԻՆ-ում մեկնաբանում են՝ դիմակների կարիք չկա: Արտանետվող նյութերը վտանգավոր չեն առողջության համար: Ամեն դեպքում երեք հրշեջ ծխահարվեց: Նրանք երեքն էլ հիմա արդեն շարք են վերադարձել:

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» հարակից տարածքներում ստուգել են մթնոլորտային օդի աղտոտվածության աստիճանը

Բնակչությանը տարհանելու կարիք ո՛չ երեկ կար, ո՛չ այսօր, պարզաբանում են ԱԻՆ-ից: Պետք է միայն սպասել, մինչև էթինոլ լաքն ամբողջովին այրվի: Քիմիական այս նյութն այրվում է մինչև վերջ, իսկ այրումը դադարեցնելը շատ դժվար գործընթաց է:

ԱԻՆ-ը շարունակում է հերթապահությունը՝ հույս ունենալով մարել նաև հրդեհի վերջին՝ 4-րդ օջախը: Հավանականությունը, որ օրվա ընթացքում կմարվի նաև այդ օջախը, ԱԻՆ մամուլի հետ կապերի պատասխանատու Գոհար Բաղդասարյանը չի բացառում: Վառվող նյութը, բացի այրվող տարաներից, ուրիշ՝ մետաղական տարաներում էլ է պահվում, ուստի հրդեհաշիջմանը զուգահեռ հովացնում են այդ տարաները՝ նոր բռնկումները բացառելու համար:

Այն, որ նոր բռնկումներ հնարավոր են, ոչ ոք չի պատրաստվում հերքել: Եղանակը հանրապետությունում շարունակում է հրդեհավտանգ մնալ:

Լրահոս
0