00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Սերոբյան. «Չեմպիոնները մարզվելու պայմաններ չունեն»

© Photo : provided by Artur TovmasyanАртур Товмасян
Артур Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարմնամարզիկները հաջողություններ գրանցեցին, բայց պարզվում է, որ մարզումների համար նրանք նորմալ պայմաններ դեռ չունեն։ Հաջողությունների ու խնդիրների մասին այսօր խոսվեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Համաշխարհային ուսանողական խաղերում Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր` հերթական անգամ ապացուցելով, որ այս մարզաձևում մենք մեծ ներուժ ունենք:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Հայ մարզիկների հաղթական շաբաթը
Մեդալները ուսանողական խաղերում կարող էին ավելի շատ լինել, եթե մեր մյուս մարմնամարզիկները փոքրիկ վրիպումներ չունենային իրենց վարժություններում: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Մասնավորապես Արթուր Դավթյանը շատ մոտ էր մեդալ վաստակելուն, բայց տարբեր գործիքների վրա զբաղեցրեց 4-րդ և 7-րդ տեղերը, իսկ բազմամարտում ցույց տվեց հինգերորդ արդյունքը: Ընդ որում` Արթուր Դավթյանը օղակների վրա վարժությունում հրաժարվեց եզրափակչին մասնակցելուց, և Արթուր Թովմասյանն օգտագործելով իր հնարավորությունը` դարձավ չեմպիոն:

«Ես կրկնակի պատասխանատվություն էի զգում եզրափակիչում ու արդեն հանդես էի գալիս ոչ միայն իմ այլ նաև թիմակցիս համար: Շատ ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքներն ու դարձա մրցումների հաղթող», — ասաց Արթուր Թովմասյանը:

Արթուր Դավթյանն էլ իր հերթին նշեց` շատ լավ հասկանում էր, որ թիմակիցը կարող է ավելի լավ ելույթ ունենալ և այդ պատճառով էլ հրաժարվեց եզրափակիչին մասնակցելուց։

«Ու փաստորեն ամեն ինչ շատ ճիշտ եղավ, իսկ Արթուրը դարձավ չեմպիոն»,- ասաց նա:

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Թովմասյանը, Հակոբ Սերոբյանը և Արթուր Դավթյանը
Артур Товмасян, Акоп Серобян и Артур Давтян - Sputnik Արմենիա
Արթուր Թովմասյանը, Հակոբ Սերոբյանը և Արթուր Դավթյանը

Հիմա արդեն մեր մարմնամարզիկները սկսելու են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է հոկտեմբեր ամսին: Բայց մինչ այդ մեր հավաքականը Փարիզում կնախապատրաստվի ու կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Հենց նախապատրաստական աշխատանքներում է, որ մեր մարմնամարզիկները դժվարություններ ունեն ու չեն կարողանում լիովին մարզվել Երևանում:

Ժամանակակից գործիքների խնդիրը վերջապես լուծվել է: Հիմա մեր հավաքականն ունի ժամանակակից մարզագույք, բայց մասնավորապես ազատ վարժությունների ու պտտաձողի վրա մարզվելու համար պայմաններ պարզապես չկան: Հենացատկի դեպքում էլ վայրեջքի փոսի խնդիրն է առկա։

«Ես շատ շնորհակալ եմ, որ մենք արդեն ունենք ժամանակակից գործիքները, բայց օգտվել չենք կարողանում: Ազատ վարժությունների հարթակը չենք օգտագործում, քանի որն չկա համապատասխան հատակ, որի վրա կտեղադրվի հարթակը: Նույնը վերաբերվում է նաև պտտաձողին, որի վրան աննկատ վրիպումը կարող է լուրջ վնասվածքի բերել: Հենացատկերի փոսն էլ վտանգավոր է բարդ ցատկեր կատարելու համար»,- նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Բազմամարտում հանդես եկող Արթուր Դավթյանն ամենից շատ է տուժում, քանի որ եթե բարդ գործողություններ չես կարողանում մշակել, վարժության բարդության գործակիցն ընկնում է ու արդեն դժվար է պայքարել մեդալների համար: Զարմանալի է, որ թանկարժեք գործիքներ ապահովելուց հետո մեր մարմնամարզիկների համար չեն ստեղծվում այն պայմանները, որոնց առկայության դեպքում նրանք արդեն կարող են անհամեմատ բարդ ծրագիր նախապատրաստել ու ավելի մրցունակ դառնալ միջազգային մրցասպարեզում:

Մենք կարծես թե սովորել ենք, որ հայ մարզիկները առանց պայմանների մարզվում ու հաջողության են հասնում: Բայց շատ լավ հասկանալով, որ մարմնամարզությունը Հայաստանում վերելք է ապրում ու մեդալների հավաքածուն յուրաքանչյուր մրցաշարից կարող է ավելի հարուստ լինել, չենք ուզում պարզապես հասնել նման արդյունքի:

Մենք տարբեր կարգի մրցաշարերում արդեն ներկայանում ենք ոչ միայն առանձին գործիքների վրա վարժություններում, այլ նաև մրցում ենք բազմամարտում ու մասնակցում թիմային պայքարին: Մի՞թե դժվար է ազատ վարժությունների ու պտտաձողի համար համապատասխան հատակ ապահովել: Այս հարցի պատասխանն արդեն պիտի տան համապատասխան կառույցները:

Լրահոս
0