00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլահայ երեխաներին թուրքական դպրոց տանելը քաղքենիության հետևանք է. Էստուկյան

© Sputnik / Armenuhi MkhoyanЦентральное национальное армянское училище Стамбула
Центральное национальное армянское училище Стамбула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի որոշ հայկական դպրոցներ նոր ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանցիների։

Աննա Վարդանյան, Sputnik.

Նոր ուսումնական տարին Ստամբուլի հայկական դպրոցներին նոր անակնկալների փոխարեն նոր տհաճություններ է խոստանում: Տեղի հայկական  վարժարաններից շատերը ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանների: Մի շարք դպրոցներ էլ չեն կարողացել հոգալ իրենց ֆինանսական խնդիրները:

Ստամբուլի հայկական  «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ էստուկյանի խոսքով` խնդիրը ոչ թե երեխաների քանակի նվազման մեջ է, այլև  նրանց՝ թուրքական  դպրոցներ տանելու: Այս սպառնալիքը առկա է և սկսվում է մանկապարտեզներից:  «Եթե նախկինում ծնողները նախընտրում էին երեխային նախ հայկական վարժարան տալ, հետո միայն` օտար, որպեսզի հայերենի հիմքերն ամուր լինեին, հիմա մոտեցումը փոխվել է:  Ինչ,  իհարկե, մերժելի և պախարակելի է»:

Центральное национальное армянское училище Стамбула - Sputnik Արմենիա
Մեծարենցի ու Աճառյանի հետքերով. ստամբուլահայ երեխաները նախընտրում են 130-ամյա վարժարանը

Օտար վարժարաններ ընտրելու պատճառն, Էստուկյանի համոզմամբ, քաղքենիությունն է ու միայն քաղքենիությունը: Մյուս բոլոր թվարկվող պատճառաբանությունները՝ կապված կրթության որակի կամ դասագրքերի պակասի հետ, ուղղակի այդ քաղքենիության ու օտարամոլության արդարացումներ են: Վերջին տարիներին սփյուռքի  նոր սերնդի մեջ հայկական ամեն ինչից հեռանալու, օտարանալու մոլուցք կա, նկատում է  հայկական պարբերականի խմբագիրը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում երիտասարդ սերունդը օտարանում է հայկականից, հայոց լեզվից: «Նրանց հիմնական մասն արդեն հայախոս չէ: Իսկ մայրենին սկսվում է ոչ թե մանկապարտեզից կամ դպրոցից, այլև տնից՝  հենց մորից, հորից ու ընտանիքից: Բայց մեր ընտանիքներում, ցավոք, սկսել է իշխող լեզուն լինել թուրքերենը, անգլերենը կամ, ասենք, ռուսերենն ու ֆրանսերենը», ասում է Էստուկյան ու  հավելում, որ լինում են նաև դեպքեր, երբ  խառնամուսնությունների  արդյունքում ծնված երեխան է սկսում խոսել հայերեն՝ ունենալով օտար ազգի մայրիկ: Ավելին` հայերն է խոսում նաև այլազգի մայրիկը:

Որպես թեմայի հավելում՝ նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում է համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ:

Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի` կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Լրահոս
0