ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Մեղրիի զորամասերից մեկում զինծառայող է մահացել: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։
«Պատճառը հակառակորդը չէ»,- նշեց նա։
ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: