00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Վարչապետի տրամադրությունը բարձր է կամ ոնց վառել ենք, այնպես էլ հանգցրեք

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 17–ի մամուլի տեսությունը։

Առավոտ. «Նախկին զոքանչին կացնով սպանողը դիմել է դատարան, բողոքում է, որ իր պարանոցը նախկին կինը քերծել է»

Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր։

Мужчина с ножом - Sputnik Արմենիա
«Դոդիկ» ասելու հետևանքը կամ ուսանողին սպանած երիտասարդի ճակատագիրը

«2016 թվականի հուլիսի 8–ին Թագուհի Մանսուրյանին իր բնակարան տանող շքամուտքում նախկին ամուսինը ` Վլադիկ Մարտիրոսյանը, կացնով հարվածներ էր հասցրել։ Մարտիրոսյանը  կացնով հարվածել էր նաև Թագուհի Մանսուրյանի մորը, որը մահացել էր։ Մարտիրոսյանը հիմա կալանավորված է, այս գործով դատական մի քանի նիստեր են եղել։ Իսկ նախօրեին Մանսուրյանի դեմ Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով նիստն էր։  Կացնահարող և այս գործով մեղադրյալ Մարտիրոսյանը  բողոքում է, որ Թագուհի Մանսուրյանն իրեն վնասել է` քերծել է պարանոցը։ Մանսուրյանի փաստաբան, հանրային պաշտպան Անժելա Հակոբյանն ասաց, որ Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է 3 դրվագով, քրեական օրենսգրքի 118 հոդվածի հիմքերով` ծեծ»,–գրում է թերթը։

Հայկական ժամանակ. «Ինչու՞ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը»

Այն ընթացքում, երբ տարբեր գերատեսչություններ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնեց կարճատև հանգստի, իսկ իրավիճակի վերաբերյալ անգամ հայտարարություն չտարածեց։ Վարչապետի այս քայլը քննադատությունների տեղիք տվեց։

«Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել ենք, այնպես էլ հանգցրեք»։ Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում։ Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից և «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման, կամ ՀՅԴ–ՀՀԿ կոալիցիոն հուշագրի արդյունքում։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Շախ և մատ չարախոսներին. վարչապետն արձակուրդը կանցկացնի Արցախում

Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են։ Նախօրեին էլ վարչապետի մամուլի խոսնակը հայտնեց, որ Կարեն Կարապետյանն իր կարճատև արձակուրդը կանցկացնի Արցախում։ Լուսանկարներում երևում է, որ Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, ինչն առնվազն տարօրինակ է Հայաստանում մոլեգնած բնապահպանական աղետի ֆոնին։ Չենք ակնարկում, թե վարչապետը չարախնդում է։ Ավելի հավանական է, որ նրա բարձր տրամադրությունն ապահովել են Արցախում տարբեր տնտեսական նախագծերի հաջողությունները»,–գրում է թերթը։

Հրապարակ. «Մասիսում 2020 թվականն է»

Գերատեսչությունների պաշտոնական կայքերում տիրող խառնաշփոթին թերթը պարբերաբար անդրադարձ է կատարում։

«Պարզվում է` Մասիսում ժամանակը երեք տարով առաջ է ընկել, և այժմ ոչ թե 2017, այլ 2020 թվականն է, այն էլ` դեկտեմբերի 31–ը։ Հենց այս թվագրությամբ է կայքում տեղադրվել մոտ մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ողջույնի խոսքը կայքի այցելուներին։ Իսկ նրա կենսագրականը թվագրված է 2020 թվականի նոյեմբերի 20–ով։ Ավելին, համայնքապետի ողջույնի խոսքը և կենսագրականը կարելի է գտնել «Նորություններ» բաժնում»,–գրում է թերթը։

Լրահոս
0