ԵՐԵՎԱՆ, 15 Օգոստոսի — Sputnik. Ավտոմեքենաները ՀԷԲ (Հայ Էկոնոմ Բանկի) հարևանությամբ էին, որտեղ շինարարություն է իրականացվում: Ուժգին քամին ավտոմեքենաների վրա է շպրտել ծանր շինանյութեր, ինչի պատճառով դրանցից մեկը ջախջախվել է, մյուսները՝ զգալի վնասներ են կրել:
Sputnik Արմենիայի նկարահանման ընթացքում, դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ աշխատակիցները, ովքեր նշեցին, որ մինչև ոստիկանության ժամանումը, ոչինչ չեն կարող անել, բացի փաստն արձանագրելուց, ինչպես նաև բազմիցս հորդորեցին հեռանալ շինհրապարակից՝ հետագա վտանգներից խուսափելու համար:
Թեպետ, քիչ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչները չարձանագրեցին շինարարական նորմերի խախտում, բայց հարկ է նշել, որ շինհրապարակում չկար որևէ նախազգուշացնող պաստառ, ինչպես նաև պաշտպանիչ ժապավեններ:
Բանկի ներկայացուցիչները բոլոր տուժածներին խոստացել են լիարժեք փոխհատուցում իրականացնել։
Սակայն, եթե ավտոմեքենայի դեպքում հնարավոր է վնասի փոխհատուցում, ապա մարդկային կորուստն անդառնալի կլիներ: