00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Արկեր պահելը նման չէ ահաբեկչություն նախապատրաստելուն»

© Forum GunsМина У-ТМ-62П3
Мина У-ТМ-62П3 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած գիշեր Դավթաշենում հայտնաբերված արկերը դիվերսիայի համար նախատեսված չէին, կարծում է փոխգնդապետ Մարինա Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության վետերան Մարինա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ մասնավոր տանը (ուր 02.08.17 երեկոյան պայթյուն է տեղի ունեցել) գտնվող մեծ քանակի զինամթերքի մասին տեղեկությունը մտածելու տեղիք է տալիս։ Սակայն հանգամանքներն ընդգծում են, որ իրադարձությունը կենցաղային բնույթ է կրում։

«Կարծում եմ՝ զինամթերքը պահվում էր որպես մետաղե ջարդոն հանձնելու համար։ Այն փորձում էին մասնատել ու օգտագործել։ Նկուղում, ուր տեղի է ունեցել պայթյունը, գործիքներ էին թաքնված։ Օբյեկտիվ եզրակացությունն այդ հարցով կտրվի քննության ավարտից հետո, բայց դժվար թե արկեր պահելը կապ ունի կազմակերպված խմբավորման հետ»,– ասում է փորձագետը։

© Photo : РЦНКՄարինա Մկրտչյան
Марина Мкртчян - Sputnik Արմենիա
Մարինա Մկրտչյան

Ազգային անվտանգության ծառայության համակարգում Մարինա Մկրտչյանը երկար տարիներ հավաքել ու վերլուծել է միջազգային տեղեկություններ, որոնք կապված են դիվերսիայի ու հակաահաբեկչության միջոցների հետ։ Նրա խոսքով` 90–ականներին զինված խմբավորումների անդամներից շատերը ռազմական գործողությունների գոտիներից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էին բերում, որոնք ապօրինի էին պահում։ Զինամթերքը պայթել է տեղափոխման ժամանակ կամ մետաղը (կամ պայթուցիկ մասը) հանելու փորձի ընթացքում։

«1996 թվականին Հրազդանի գյուղերից մեկում զենքի ու զինամթերքի հսկայական պահուստ հանվել է ջրամբարի հատակից։ Դրանք Արցախի պատերազմի տեղացի վետերանների «ռազմական ավարն» էր»,– հիշում է Մարինա Մկրտչյանը։

Փորձագետն ընդգծում է, որ բոլոր նման դեպքերը նախկինում երբեք կապ չեն ունեցել ահաբեկչություններ նախապատրաստելու հետ` բացառությամբ 2015-2016 թվականների դեպքը, երբ Նորք Մարաշում բացահայտվել էր խումբ, որը պատրաստում է հեռուստաաշտարակի ու մի շարք կառավարական շենքերի գրոհը։

«Կցանկանայի քաղաքացիներին կոչ անել լինել զգոն։ Անհրաժեշտ է մշտապես հսկել քո շուրջը տիրող իրավիճակը։ Մեզ մոտ հիմա բազմաթիվ հյուրեր կան Մերձավոր Արևելքից, որտեղ դիվերսիոն պատերազմ է»,– ասում է Մկրտչյանը։

Террористическая атака в центре Лондона - Sputnik Արմենիա
Հակաահաբեկչություն. թույլ մի տվեք վտանգը մոտենա

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Երևանի Դավթաշեն թաղամասում, ուր ավելի վաղ պայթյուն էր տեղի ունեցել, 4 արկ է հայտնաբերվել. երկու 120 միլիմետրանոց հրետանային արկ, մեկ հակատանկային ականանետի արկ ու մեկ հրթիռային արկ։ ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ զինամթերքը մարտական վիճակում է եղել։

Դեպքի վայր է մեկնել քաղաքացիական պաշտպանության մեկ ինժեներասակրավորնր խումբ ու ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական կենտրոնի արագ արձագանքման խումբը։ Ժամը 00:45–ին անվտանգության ծառայության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն։

Ավելի վաղ այդ փաստով քրեական գործ էր հարուցվել «Հրաձիգ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, վաճառք, պահպանում, տեղափոխում կամ կրում» հոդվածով։

Օգոստոսի 2–ի երեկոյան Դավթաշենի շրջանում պայթյուն է որոտացել, երկու մարդ տուժել է։ 32–ամյա Նիկոլայ Եփրեմյանը մահացել է հիվանդանոցում ՝ գիտակցության չգալով։ Նրա զարմիկը` Աշոտ Եփրեմյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Նախնական տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել, երբ տղամարդիկ, գտնվելով հարևանի տան նկուղում, տանտիրոջ խնդրանքով փորձում էին սղոցել ռազմամթերքի մետաղյա կորպուսը։

Русская версия

Լրահոս
0