ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. «Կալանավայրերում դատապարտյալների և Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագծին կառավարությունը հավանություն տվեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք սահմանում ենք, թե որ դեպքերում պետք է բժշկական օգնություն ցուցաբերվի հացադուլ հայտարարած անձանց»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով` սրանով սահմանվում է այն կանոնակարգերը, որոնք վերաբերում են հացադուլավորների կալանքի պայմաններին, նրան ց հետ իրականացվող աշխատանքների առանձնահատկություններին։
Ներկայացրած հաջորդ նախագծով նախարարը ներկայացրեց «Կալանավայրերում դատապարտյալների և Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելուն։
«Մենք օրենքը համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը»,-ասաց նա` նկատի ունենալով, որ ակնկալվում է Սահմանադրությանը համապատասխանող և միջազգայնորեն վավերացված օրենսդրություն։ Դրանով էլ կերաշխավորվի հավաքների հիմնարար իրավունքի իրացումը։
Հարությունյանի խոսքով` օրենսդրական կարգավորումների միջև հակասությունները բացառելու նպատակով դատախազների, քննիչների, ոստիկանական ու զինված ուժերի` հավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքի սահմանափակումները կորոշվեն այլ օրենքով։