00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն «էկզոտիկա» է ռուսաստանցիների համար

© Sputnik / Asatur YesayantsКафе с видом на гору Арарат
Кафе с видом на гору Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աճում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փորձագետները պարզել են, թե որ զբոսաշրջիկները և հատկապես ինչի համար են գալիս Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան արձանագրել է` Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ընդհանուր աճի միտում կա, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել իրենց ներքին անձնագրերով։ Սակայն, ի տարբերություն մայիսյան տոների, տոմսերի վաճառքի կտրուկ աճ չի նկատվում։

«Հայաստանում հանգիստը կազմակերպելու պահանջարկը կայուն է, գարնան տուրփաթեթների վաճառքի ցուցանիշները նույնն են եղել, ինչ անցյալ տարի։ Այժմ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է, սակայն ամրագրումների կտրուկ աճ չի նկատվել», — ասել է ԱԼԵԱՆ Ազգային տուրօպերատորի մամուլի ծառայության աշխատակիցը։

Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Զբոսաշրջությունը Հայաստանում. Նոյից մինչև մեր օրեր

Շուկայի մյուս մասնագետները համակարծիք են, որ Հայաստանն այսօր «էկզոտիկ» երկիր է համարվում այն զբոսաշրջիկների համար, որոնք եղել են աշխարհի տարբեր երկրներում և այժմ ոչ հեռու գտնվող արտասովոր ու չփորձված բան են ուզում տեսնել։

Միևնույն ժամանակ, BSIGroup տուրօպերատորը, որը Հայաստանի ուղղությամբ տուրփաթեթների վաճառքով սկսել է զբաղվել համեմատաբար վերջերս, պահանջարկի լուրջ աճ է նկատում ամռան ամիսներին։ Ընթացիկ պահանջարկը, ընկերության մասնագետների խոսքով, գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը 40-45%։

«Այս միտումը, մեր կարծիքով, կապված է մատչելի գների, էքսկուրսիոն ծրագրերի բազմազանության, ինչպես նաև այս ուղղությամբ մատչելի ավիափոխադրումների առկայության և ռուսական անձնագրերով այցելելու հնարավորության հետ։ Հայաստանում կան գեղեցիկ վայրեր, անկրկնելի բնություն և պատմամշակութային կոթողներ, որոնք կարող են եվրոպական ուղղությունների այլընտրանք դառնալ», — նշել են BSIGroup-ի ներկայացուցիչները։

Ըստ փորձագետների` քանի որ Հայաստանում ծով չկա, ապա ամռանն ավելի շատ պահանջարկ ունեն էքսկուրսիոն տուրերը` Երևան և Սևան այցելությամբ։

ԱԼԵԱՆ ազգային տուրօպերատորի մամուլի ծառայությունից նշել են, որ զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև առողջարանային հանգիստը Ջերմուկում։

Հայաստանում էքսկուրսիոն հանգստի համար ամենապահանջված ամիսը հունիսն է։

Որոշ փորձագետների և զբոսաշրջիկների կարծիքով` Հայաստանն ընտրում են «ինտելիգենտ», փորձառու զբոսաշրջիկները, որոնք որպես կանոն շրջագայել են մի շարք երկրներով։ Նրանք Հայաստան են գալիս իրենց ուղևորությունների ցանկում ևս մեկ նշում կատարելու համար։

«Որպես կանոն, այդ մարդիկ Հայաստանից հիացած են վերադառնում` նշելով, որ այս երկիրը սպասարկման և էքսկուրսիաների անցկացման առումով կարող է հաղթել եվրոպական մի շարք երկրների։ Եվ դա ճիշտ է, քանի որ հայերը շատ հյուրընկալ ազգ են և հիանալի տիրապետում են ռուսերենին, իսկ դա հաջողության 90%-ն է», — ասել է տուրօպերատորի ներկայացուցիչ Դմիտրի Շարովը։

Նա համոզված է, որ Հայաստանը պետք է անընդհատ ներկայացնի իրեն, պատմի իր տեսարժան վայրերի, ազգային կոլորիտի և անհավանական գեղեցիկ բնության մասին։

ICS Travel Group-ից հայտնել են, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում և՛ մեծահասակներ կան, և՛ երիտասարդներ։ Տարիքով զբոսաշրջիկները, որպես կանոն, արհմիության ուղեգրերով այցելում էին Հայաստան դեռ խորհրդային տարիներին։ Այդ զբոսաշրջիկները գերադասում են պատրաստի էքսկուրսիոն տուրեր վերցնել։ Երիտասարդ զբոսաշրջիկները հիմնականում ամրագրում են միայն հյուրանոցները, իսկ մնացած ծախսերը հոգում են տեղում։

Ռուսաստանում գործող տուրօպերատորները միաձայն նշում են` Հայաստանն ազգային կոլորիտ ունեցող բացառիկ երկիր է։ Արժե այցելել տեսարժան վայրերն ու ճարտարապետական հնագույն հուշարձանները սեփական աչքերով տեսնելու, հայկական խոհանոցի համեղ ուտեստները տեղում համտեսելու համար։

Русская версия

Լրահոս
0