00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Եկել է Ադրբեջանին սանձելու ժամանակը»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ժամանակն է` ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները ոչ միայն հայտարարություններ անեն, այլև կոնկրետ գործողությունների դիմեն։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է սանձեն Ադրբեջանին։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Խոսելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի վերջին հայտարարության մասին` Նալբանդյանը նշեց, որ առաջին անգամ եռանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջան է խախտել հրադադարի պայմանավորվածությունը։

«Երբ Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության ստեղծմանը, պատճառն այն էր, որ եռանախագահներին հնարավորություն չտա մատնանշել, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում»,- ասաց նա։

ОБСЕ - Sputnik Արմենիա
Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ-ի դեմ է ուղղված

Սակայն, Նալբանդյանի խոսքով, սա առաջին հասցեական հայտարարությունը չէր, բազմիցս են եղել նման հայտարարություններ այն մասին, որ պետք չէ սրել իրավիճակը տարածաշրջանում, որ պետք է վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, որ պետք է հարգել ԵԱՀԿ եռանախագահող երկրների մանդատը, որ պետք է զերծ մնալ հիմնախնդրի կարգավորումը այլ ձևաչափեր տեղափոխելու մտադրությունից և այլն։

«Եվ անգամ երբ ոչ ուղղակի հայտարարություններ էին լինում, ապա ակնհայտ է, թե ում են հասցեագրված դրանք։ Օրինակ, երբ ասում են` պետք է կողմերը հարգեն 1994-94 թթ զինադադարի համաձայնագրերը, պարզ է, թե ում են ուղղված»,- նշեց նախարարը։

Ըստ նրա` հայտարարությունները եղել են, բայց Ադրբեջանը շարունակում է արհամարհել դրանք։

«Գուցե սա բերում է նրան, որ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները ոչ միայն հայտարարություններ անեն, այլև կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունները»,- եզրափակեց Նալբանդյանը։

Նծենք, որ ՄԽ համանախագահները մայիսի 15-ին հայտարարել էր, որ տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։

Լրահոս
0