00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանը հույսեր է կապում նորանշանակ նախարարի հետ

© govДавид Арутюнян и Карен Карапетян
Давид Арутюнян и Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին` վստահեցնելով, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր` մայիս 30-ին, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլ ծառայությունը։

Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը:

Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և առաքելություն:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ:

Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով:

Լրահոս
0