ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. «Ստավրոպոլի Միսս հայուհի» մրցույթի հաղթող է ճանաչվել Քրիստինե Միրզոյանը Պյատիգորսկից։ Քրիստինեն Հայաստան այցելելու հնարավորություն է ստացել` պատմությունն ու լեզուն ուսումնասիրելու համար. դա առաջին տեղի համար նախատեսված մրցանակներից մեկն է, գրում է «Բլոկնոտ Ստավրոպոլը»։
Աղջիկն արժանացել է նաև «Միսս հանդիսատեսի համակրանք» կոչմանը և ոսկյա զարդ է նվել ստացել հովանավորից ։ Վիցե-միսս է դարձել Ստավրոպոլի ներկայացուցիչ Նոնե Գալստյանը, իսկ Լիդիա Այվազովան Բուդենովսկից ստացել է առաջին վիցե-միսս տիտղոսը։
Ստավրոպոլի երկրամասում անցկացվող ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլ է դուրս եկել տասը մասնակից Ստավրոպոլից, Միխայլովսկից, Բուդենովսկից, Պյատիգորսկից և Բլագոդարնենսկի շրջանից։
Գեղեցկության մրցույթը ընթացել է չորս փուլով` տարազի ցուցադրություն, «Իմ հայ հերոսը» խորագրով մենախոսություն, ստեղծագործական համար և երեկոյան զգեստի ցուցադրություն։ Ժյուրիի 16 հոգանոց կազմում եղել են մրցույթի գործընկերների ներկայացուցիչները, արվեստի գործիչներ և «Նաիրի» հայ ազգային մշակութային ինքնավարության ներկայացուցիչներ։
«Մենք ամեն տարի կատարելագործում են մրցույթը, նոր լուծումներ ենք գտնում, զարգացնում ենք այն… Մասնակիցները շատ հանգամանորեն և երկար էին պատրաստվում եզրափակիչ փուլին, մենախոսություններ էին գրում երկու լեզվով` հայերեն և ռուսերեն։ Ընդ որում` մասնակիցների կեսն առաջին անգամ էր հայերեն խոսում։ Կարծում եմ` մենք հասանք մրցույթի հիմնական նպատակին` մասնակիցներին հաղորդակից դարձնել հարազատ ժողովրդի մշակույթին, բացահայտել աղջիկների գեղեցկությունն ու տաղանդը, ամրապնդել Հյուսիսային Կովկասում գեղեցկության մրցույթի նոր ձևաչափը», — պարբերականը մեջբերում է մրցույթի հիմնադիր և պրոդյուսեր Տիգրան Մելիք-Ադամյանի խոսքը։
2016 թվականին մրցույթի հաղթող էր ճանաչվել Մելինա Պետրոսյանը։