00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Վարչապետի հովանավորը, Փոստանջյանի մանդատներն ու չհեռացող ստրիպտիզը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 6-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Պաշտոնանկություններ են սպասվում ՊՆ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից:

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Հրամանատարից վախեցող զինվորը վախենալու է նաև հակառակորդից. հարգեք և մեծարեք զինվորին

Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը»:

«Ժամանակ». Սամվել Կարապետյանը դադարեցնում է վարչապետի հովանավորությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը՝ պայմանավորված երկու գործոնով:

Առաջինը, Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկրորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018թ-ի ծրագրերն են: Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին պահելը կարող է մեծ՝ հարյուր միլիոն դոլարի գումար պահանջի, ապա դրանից հետո հնարավոր է պարզվի, որ նա ապագա չունի և այդ բոլոր ջանքերը ապարդյուն անցնեն:

Այդ իսկ պատճառով՝ Սամվել Կարապետյանը դադարեցրել է ֆինանսական հոսքերը, մինչև կորոշվի՝ վարչապետը կկարողանա՞ հասնել նրան, որ իր նախընտրած թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը դառնա ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Դրանից էլ կախված կլինի՝ Սամվել Կարապետյանը ինչքանով կշարունակի ներգրավված մնալ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում պահելու ծրագրերին:

«Իրատես». Փոստանջյանը կարող է չվերցնել մանդատները

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան և, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»:

Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերևա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները և փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է»:

Мэры Еревана - Sputnik Արմենիա
Իսկ ովքե՞ր էին նախկին քաղաքապետները. հետադարձ հայացք

«Հրապարակ». Ո՞ւմ են սպասում պատգամավորները

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորների մանդատների բաշխումը ՀՀԿ-ում կանգնեց ջավախքցի պատգամավոր, ցուցակի 33 համար Տաճատ Վարդապետյանի վրա։ Վերջին անցնողը 32-րդ համար Կարինե Աճեմյանն էր։ Նրանից հետո գտնվողները, սակայն, դեռ չեն կորցրել պատգամավոր դառնալու հույսը, բայց պետք է սպասեն։

Հնարավոր է՝ 2018-ից հետո գնան, իսկ հնարավոր է, որ շատ ավելի շուտ լինի դա՝ պատգամավորներից որևէ մեկի՝ գործադիրում պաշտոն ստանալու արդյունքում։ Եթե ցուցակի վերևի հատվածի տղամարդկանցից որևէ մեկը գնա պաշտոնի, մանդատ կստանա Տաճատ Վարդապետյանը, իսկ եթե կանանցից որևէ մեկը՝ ցուցակի հաջորդ կինը՝ Նաիրա Կարապետյանը։

Տաճատ Վարդապետյանը, որի հումորի զգացումը հայտնի է բոլորին, օրերս զանգահարել է Նաիրա Կարապետյանին և ասել․ «Կյանքը հետաքրքիր բան է, Նաիրա, ո՞վ կսպասեր, որ կգա մի օր, որ ես կսպասեմ մի տղամարդու, դու՝ մի կնոջ»։

«Փաստ». Երբ վարչապետի հանձնարարականն անտեսվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. 2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:

«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,- նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ-բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ` ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան-59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:

«Ժամանակ». Ո՞վ է լինելու ԱԺ նախագահ

«Վաղը՝ Աժ վեցերորդ գումարման առաջին նիստի նախօրեին տեղի է ունենալու ՀՀԿ ԳԱ և խորհրդի նիստերը, որտեղ վերջնական կդառնան Աժ նախագահի և փոխնախագահի պաշտոնները:

Մինչև այս պահը ՀՀԿ-ի ամենաբարձր օղակներում ոչ ոք ոչինչ չգիտի, թե ով է դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ինչպես նաև, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները: Բոլոր նշանակումները կատարելու է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը՝ նշանակումները հարմարեցնելով իր քաղաքական ծրագրերին»,-գրում է թերթը։

Русская версия

Լրահոս
0