ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ից 10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-ից 12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Չնայած տեղումնառատ եղանակին, օդի ջերմաստիճանը 8-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Երևանում մայիսի 8-ից 10-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-ից 12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ: