ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: