ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: ԱԻՆ-ը հայտնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 20-21-ը, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.60C (1985 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —1.00C (1980 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60C։