00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարդ Մուսասին պատրաստ է ռևանշի դուրս գալ Քրիս Ուայդմանի հետ

© Photo : MMA octagonГегард Мусаси
Гегард Мусаси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
UFC միջին քաշային կարգում նախկին չեմպիոն ամերիկացի Քրիս Ուայդմանը երրորդ անգամ անընդմեջ պարտություն կրեց` հաղթանակը թողնելով հոլանդահայ Գեղարդ Մուսասիին։ Սակայն Մուսասիին շնորհված հաղթանակը բուռն վեճերի թեմա դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Խառը մենամարտերի մարտիկ, ծագումով հայ Գեղարդ Մուսասին դեմ չէ կրկնել UFC նախկին չեմպիոն Քրիս Ուայդմանի հետ մենամարտը։ Այս մասին հայտնում է ռուսական AllFight.ru-ն։

«Խնդիր չկա։ Ես պատրաստ եմ ռևանշի հրավիրել Քրիսին, եթե նա ցանկանա։ Ես հարգանքով եմ վերաբերվում Ուայդմանին. նա կամքի տեր տղա է։ Բայց ռինգից միայն մեկ հաղթող պետք է դուրս գա, և այսօր այդ հաղթողը ես եմ», — Ուայդմանի հետ մարտից հետո հայտարարել է Մուսասին Ջո Ռոգանի հետ հարցազրույցում։

Մուսասիի ու Ուայդմանի մենամարտի ժամանակ վեճ էր ծագել։ Երկրորդ ռաունդում Մուսասին ծնկով երկու ծանր հարված էր հասցրել Ուայդմանի գլխին։ Մրցավարը կանգնեցրել էր մարտը` որոշելով, որ Ուայդմանը ձեռքերն իջեցրել էր և արգելված հարվածներ էր ստացել, բայց կրկնությունը նայելուց հետո պարզ էր դարձել, որ մարտի կանոնները չէին խախտվել։ Մրցավարը խնդրել էր բժիշկներին զննել Ուայդմանին, և նրանք հայտարարել էին, որ մարտը չի կարելի շարունակել։ Հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհվել էր Մուսասիին։

Մենամարտից հետո բուռն վեճեր էին ծավալվել սոցիալական կայքերում։ Ոմանք նշել էին, որ ծնկով հարվածը ճիշտ էր, մյուսներն էլ պնդում էին, որ ծնկով հարվածելն արգելված է, և «մարտը պետք է անհապաղ վերսկսել»։

Русская версия 

Լրահոս
0