ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Դոնի Ռոստովում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տղամարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«Տղամարդը գետնից կասկածելի առարկա է վերցրել, որը պայթել է։ Նրա ձեռքի մատները պոկվել են, վնասվածքներ ունի նաև որովայնի շրջանում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել դպրոցներից մեկի մոտ։
Դպրոցում դասերը դադարեցվել են, երեխաներին տարհանում են շենքից։
Դեպքի վայր են մեկնել քննիչներն ու քրեագետները։