ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Տեսանյութում «Նիսի» 26-ամյա ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին Իտալիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, K-1-ի աշխարհի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի հետ է։ Բալոտելին կենտրոնացած նայում է տեսախցիկին։
«Ո՞նց ես ախպերս»,- ասում է նա` չթաքցնելով ժպիտը:
Ավելի վաղ հայերեն արտահայտություն էր սովորել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: