00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

© MESСоревнования среди юных пожарных-спасателей Еревана
Соревнования среди юных пожарных-спасателей Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի դպրոցականները ցուցադրել են իրենց հմտությունները, հաղթողները Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը մասնակցելու հնարավորություն են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացավ պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում` վազք 100 մ (տղաներ), վազք 60 մ (աղջիկներ), մարտական հագուստի հագնում, ձգում կախ դրությունից (տղաներ), հրում հատակից (աղջիկներ), վազք 500 մ (տղաներ և աղջիկներ), փոխանցումավազք 4x100 մ:

Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը:

© MESՄրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները
Соревнования среди юных пожарных-спасателей Еревана - Sputnik Արմենիա
Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն ստացան մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը:

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով:

Լրահոս
0