00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկուհին պլաստիկ վիրահատության համար հասել է Գյումրի

© Sputnik / Armenuhi Mkhoyan Эрика Гонзалес
Эрика Гонзалес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ քաղաքացի 39 ամյա Էրիկա Գոնզալեզը, հաշվի առնելով գնային տարբերությունը և վստահելով գյումրեցի բժիշկին որոշել է լիպոսակցիա անել հենց Գյումրիում։

Արմենուհի Մխոյան, Sputik.

Ժամանակակից աշխարհը պահանջում է նոր մոտեցում մարդու արտաքինին՝ խնամված, գրավիչ ու բարետես։ Այդ ամենի համար մարդիկ պատրաստ են նույնիսկ բավական թանկարժեք, երբեմն նաև վտանգավոր վիրահատությունների:

Վերջերս վիրահատական միջամտությամբ արտաքին տեսքի փոփոխություններ կատարած կամ փոփոխելու պատրաստ մարդկանց թիվն ավելանում է: Ամբողջ աշխարհում պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է` պլաստիկ վիրաբույժին այցելելը նույնն է, ինչ կոսմետոլոգին կամ վարսահարդարին:

Лилит Мартиросян - Sputnik Արմենիա
Գյումրեցի գեղեցկուհու հաղթարշավը. Miss Intercontinental–2016

Անհավանական է, բայց նույնիսկ պահպանողական Գյումրիում հանդիպում են ինչպես քթները փոքրացնելու, այնպես էլ կրծքերը մեծացնելու, ոտքերի ձևը փոխելու կամ ավելորդ ճարպից ազատվելու ցանկություն հայտնողներ: Երբեմն ոչ միայն չամուսնացած աղջիկներն ու տղաներն են գալիս էսթետիկ վիրաբույժի մոտ, այլ նաև ամուսնացածները՝ զույգի կամ նույնիսկ սկեսրոջ ուղեկցությամբ:

«Գյումրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը, ով արդեն 5 տարի է աշխատում է այս կենտրոնում, մեր հետ զրույցի ժամանակ հաստատեց՝ Գյումրիում այսօր ռինոպլաստիկա (քթի պլաստիկա), աբդոմինոպլաստիկա (որովայնի պլաստիկա), օտոպլաստիկա (ականջի), մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկա), մաշկի ձգում, շուրթերի ուրվագծային պլաստիկա, կոպերի պլաստիկա և լիպոսակցիա (Ճարպային կուտակումների հեռացում) անելու ցանկություն հայտնողներ ու անողներ կան:

«Վերջին տարիներին բավական ավելացել է այցելուների ու վիրահատվողների թիվը: Եթե սկզբում բոլորը միայն քիթ էին վիրահատում, ապա հիմա արդեն տենդեց է զգացվում նաև այլ վիրահատությունների՝ դեմքի ձգում (ֆեյսլիֆթ), բոտեքս, կրծքագեղձի վիրահատություններ՝ թե՛ ծավալի մեծացում, թե՛ փոքրացում»,-նշում է բժիշկն ավելացնելով, որ ավելի հաճախ դիմում են կանայք, տղամարդիկ ավելի շատ անհրաժեշտությունից դրդված, ինչպես նաև առողջական ցուցումներով: «Դիմում են և՛ ամուսացածները, և՛ չամուսնացածները` էական տարբերություն չկա: Իհարկե, պահպանողական մտածելակերպից բխող ամաչելը կա, դա տեղային է, բայց զուգահեռ տենդենց կա այդ ամենը շտկվելու: Մարդիկ այլևս այդքան խիստ չեն այս հարցի նկատմամբ»,-նշում է բժիշկը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Դավիթ Սմոյան
Давид Смоян  - Sputnik Արմենիա
Դավիթ Սմոյան

Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ամուսինը ուղեկցել է կնոջը պլաստիկ վիրաբուժի մոտ, ապա ինքը ևս՝ կնոջ առաջարկով, արտաքին տեսքի փոփոխություն է կատարել:

Տարիներ առաջ, քթի վիրահատություն անելու համար հիմնականում Վրաստան էին գնում, հիմա մեկնելու խնդիր չկա՝ տեղում հայ մասնագետները շատ հմտորեն կարող են ցանկացած քմահաճ այցելուի պահանջը բավարարել՝ նաև մատչելի է, անշուշտ՝ ոչ որակի հաշվին:

Ու մինչ գյումրեցիները որոշում են մարմնի որ հատվածը փոփոխության ենթարկել, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչ 39 ամյա Էրիկա Գոնզալեզը, հաշվի առնելով գնային տարբերությունը և վստահելով գյումրեցի բժիշկին որոշել է լիպոսակցիա (ճարպային կուտակումների հեռացում) անել հենց Գյումրիում: Երեք երեխաների մայր Էրիկան Sputnik Արմենիային անկեղծանում է ՝ եկել է Գյումրի հավատալով ու վստահելով գյումրեցի բժիշկին:

Попрошайка Карен - Sputnik Արմենիա
Գյումրեցի Կացինի «փեշակը» կամ մուրացկան լինելը` մասնագիտություն

«Երբ բժիշկը վերապատրաստումներից մեկի համար Եվրոպայում էր պատահաբար նրան լսեցի ու մտածեցի՝ ինչու ոչ, ինչու չմեկնել Հայաստան վիրահատության: Այն դեպքում, երբ այդ միջամտությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է՝ կարող եմ ասել եռակի, բայց ավելի շատ եկա Գյումրի, քանի որ վստահեցի բժիշկին»,-նշեց Էթիկան, ով մասնագիտությամբ ֆինանսիստ է ու ֆինանսական հարցերում բավական ճկուն: «Երեխաներս, երբ իմացան իմ որոշման մասին, համաձայնեցին: Ասում են՝ արա այդ միջամտությունը, եթե դա քեզ կերջանկացնի: Հուսամ` ամեն ինչ նորմալ կլինի, ու ես երբ վերադառնամ ԱՄՆ իմ բոլոր ընկերներին խորհուրդ կտամ գալ Գյումրի»,-ասաց Էրիկան:

Երիտասարդ բժիշկը վիրաբուժության այս ճյուղն ընտրել է նկարել սիրելու պատճառով՝ հոբբին նկարչությունն է, ավարտել է նկարչական դպրոցը: Ինչպես ինքն է ասում` գեղեցկությունը սիրում է, սակայն չափի մեջ: Չի բացառում այն դեպքերը, երբ խորհուրդ է տվել չվիրահատվել: «Ցանկացած դեպքում կա չափի զգացողություն, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, պետք չէ չարաշահել այցելուի կատարյալ լինելու ձգտումը, որը ոչ միշտ է գիտակցված՝ շատ դեպքերում խնդիրը հոգեբանական է՝ կատարելության ձգտում: Չեմ թաքցնում եղել են դեպքեր, երբ խորհուրդ եմ տվել չվիրահատվել»,-ավելացնում է Դավիթ Սմոյանը:

© Sputnik / Armenuh Mkhoyan ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
ԱՄՆ քաղաքացի  Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
ԱՄՆ քաղաքացի  Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում - Sputnik Արմենիա
2/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
ԱՄՆ քաղաքացի  Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
ԱՄՆ քաղաքացի  Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում - Sputnik Արմենիա
4/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
ԱՄՆ քաղաքացի  Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում - Sputnik Արմենիա
5/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
1/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
2/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
3/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
4/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում
5/5
ԱՄՆ քաղաքացի Էրիկա Գոնզալեզի վիրահատությունը Գյումրիում

Վերջում Դավիթ Սմոյանից հարցրինք իր պրակտիկայում հանդիպած զվարճալի դեպքերից, բժիշկը չհերքեց, բայց իսկական բժիշկին վայել՝ իր այցելուների «գաղտնիքները» չբարձրաձայնեց, միայն վստահեցրեց՝ Գյումրիում դեռ բերան փոքրացնելու ցանկություն հայտնողներ չկան:

Կրծքերը մեծացնել թե՞ շուրթերն ուրվագծել, դեմքի մաշկը ձգել թե՞ ոտքերն ուղղել՝ այս ամենն անձի գիտակցության, ֆինանսի ու ինքնագնահատման խնդիրն է: Ցանկացած դեպքում, եթե խոսքը ոչ առողջությանն, այլ էսթետիկային է վերաբերում, մարդն ինքն է որոշում կայացնելու, իսկ կարևորն այդ ցանկությունը չչարաշահելն է:

Русская версия

 

Լրահոս
0