ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Grenke Chess Classic մրցաշարին կմասնակցի ութ գրոսմեյստերներ, այդ թվում` Լևոն Արոնյանը։
Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով:
Մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), համաշխարհային դասակարգման ցուցակում առաջատար շախմատիստներ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-22-ը Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում։