ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի: Այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Թռիչքներն իրականացրել են «Իրան Ասեման» և «Մահան Էյր» ավիաընկերությունները: «Իրան Ասեման» ավիաընկերությունը փոխադրել է 124 ուղևոր, իսկ «Մահան Էյր» ավիաընկերությունը՝ 168:
Այսօր ևս ավիաընկերությունները նույն երթուղով նախատեսում են մեկական չվերթ իրականացնել: Ակնկալվում է 270 իրանցու մուտք Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ իրանական մի շարք ավիաընկերություններ երեկվանից՝ մարտի 15-ից, սկսել են ավելացնել թռիչքների հաճախականությունը: Նովրուզ տոնին ընդառաջ՝ իրանական ավիաընկերությունները կիրականացնեն 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ»,-գրել է խոսնակը: