00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Իշխանությունների քայլերը, Ալեքսանյանի գումարները և ԱՄՆ դեսպանը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 10–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Դեռ կճնշեն․ Իշխանությունները քայլեր կձեռնարկեն Մհեր Սեդրակյանի դեմ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն: Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամներն, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից:

Մհեր Սեդրակյանը նեղացած չէ, բայց հեռանում է քաղաքականությունից - Sputnik Արմենիա
Սեդրակյանը հեռանում է, բայց ոչ նեղացած

Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Այս ամենը տեղի ունեցավ, երբ վատացան Սերժ Սարգսյանի ու Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Վերջինս որոշել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ ու նրա դաշինքում ընդգրկել նաև իր որդուն:

Իշխանությունը թույլ չտվեց, որ տեղի ունենա նաև այդ համագործակցությունը: Արդյո՞ք հաշվեհարդա՞ր են տեսնում նրանց նկատմամբ: «Չեմ կարծում եւ ես տեղյակ էլ չեմ, որ այդ աղջկան ազատել են: Բայց պետք չէ սխալ մեկնաբանություններ անել, պետք է հասկանալ, թե պատճառը որն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը»:

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանն արդեն սկսել է գումարներ բաժանել իր «ակտիվիստներին». նա հեգնել է իր մրցակցին

«Ժամանակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով։

Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին»։

«Իրատես». ԱՄՆ դեսպանն «անտարբեր» չէ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:

Սեյրան Օհանյան. Թիրախավորել են ինձ, որովհետև ուժեղ եմ - Sputnik Արմենիա
Օհանյան. «Թիրախավորել են ինձ, որովհետև ուժեղ եմ»

Ավելին` Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան-Սերժ Թանկյան «եռամիասնությունը» ևս ուրույն «մատյան գունդ» է ՕՐՕ-ի «հետեւում», որպեսզի անհրաժեշտ հետընտրական զարգացումների դեպքում «առաջ գա» եւ դրոշակակիր դառնա: Սակայն ՕՐՕ-ի մասով ֆավորիտներին հիասթափություն է պատճառում վերջիններիս համայնքային այցերի ժամանակ ժողովրդի շատ քիչ մասնակցությունն, ինչպես նաեւ «Գելափի» արձանագրած 1,8 տոկոս ռեյտինգը»:

«Ժողովուրդ». Առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2014թ. 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, ամենայն հավանականությամբ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ: Բացի այդ՝ Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը»:

 

Լրահոս
0