00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. տնօրենները ստուգողականներ են գրում, պատգամավորներն ապրում են քաղցր կյանքով

© Sputnik / Asatur YesayantsРусскоязычные газеты
Русскоязычные газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 9-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Միանալ, թե չմիանալ

«Ժամանակ» թերթը չի բացառում, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրություններից հետո միանա Ծառուկյան դաշինքին, բայց այդ մասին հայտարարի դեռևս նախընտրական փուլում:

Вероника Крашенинникова и Сейран Оганян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյան. «Ես ուզում եմ օգտակար լինել Հայաստանին»

«Սոցիոլոգիական բոլոր հարցումներով քարոզարշավի առաջին օրերի արդյունքները ամփոփելիս՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԱԺ անցնելու հնարավորությունները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Այս օրերին այս դաշինքում կրկին օրակարգ են բերել և դիտարկում են ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքին միանալու հնարավորությունը, որի պայմանավորվածության կայացման դեպքում, ըստ դաշինքի ստրատեգների, եթե այդ մասին հայտարարվի ընտրողներին՝ դաշինքը հաստատ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Հայկական ժամանակ». Կոմունիստներին ֆինանսավորում է Ռուսաստանը

Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից:

ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, թերթի հետ զրույցում հերքել է լուրը, ասելով. «Ոչ, մենք ունենք մոտ 25 հազար անդամ, և մեր այդ անդամների տրամադրած գումարներով ենք ձևավորել մեր նախընտրական հիմնադրամի բյուջեն: Մենք դրան երկար ենք պատրաստվել»:

Армения. Флаг Армении - Sputnik Արմենիա
Քարոզարշավը մեկնարկեց. ում շերեփն ինչ կտա ընտրողին

«Իսկ մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան»,- պնդում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ժողովուրդ». Բանտապետերն աշխատելու են նախարարի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել: ՙՆրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար՚,- գրում է «Ժողովուրդ-ը:

«Հրապարակ». Մանկապարտեզի տնօրենները ստուգողականներ են հանձնում

«Հրապարակ» թերթն էլ հայտնում է, որ թվեր են դրվել նաև Երևանի Մալաթիա‐Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզների տնօրենների վրա:

«Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա‐Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ‐ի ընտրողներին»,- գրում է թերթը:

Իսկ այդ պարտավորությունից տրտնջացող աշխատակիցներից մեկին, մանկապարտեզներից մեկի տնօրենը, թերթի փոխանցմամբ, ասել է. «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։

«Հրապարակ» թերթը նաև հավելում է, որ նման «ստուգողական» ցուցակագրումներ իրականացվում են նաև մարզերում:

«Հայկական ժամանակ. Շաքարը քաղցրացրել է Սամվել Ալեքսանյանի կյանքը

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ: Ըստ թերթի, այդ մասին են վկայում ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները:

Դրանց համաձայն, 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, որի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 35 ցենտ: Սա ավելի էժան է, քան 2015 թվականի ընթացքում նրա ներկրած շաքարի մաքսային արժեքը: Սակայն 2016 թվականի վերջին ամիսներին մեր խանութներում շաքարը կտրուկ թանկացել է` մոտ 50 դրամով:

Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Ո՞ր պատգամավորները խույս կտան հայերենի քննությունից

«Այլ կերպ ասած, միևնույն ինքնարժեքով շաքարը սկսել են վաճառել ավելի թանկ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ստացված լրացուցիչ շահույթը կազմել է մոտ 2 միլիոն դոլար: Դրան զուգահեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2016 թվականին նվազեցրել է բյուջե վճարած հարկերը, չնայած պետք է տեղի ունենար հակառակը՚,- գրում է ՙՀայկական ժամանակ՚-ը:

«Ժողովուրդ». Մեղադրանքները դատարանում փլուզվում են

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստի,ն, որը թերթի որակմամբ «բավական թեժ» ընթացք է ունեցել:

Ինչպես նշել են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով առաջացած համակարգային խնդիրների մասին, մասնավորապես՝ նախաքննության փուլում քննիչների կողմից թույլ տված սխալների ու քրեական գործերի նախաքննությունն ընթանում թույլ տված բացթողումների մասին, որոնց արդյունքում` դատարանում մեղադրանքը պարզապես փլուզվում է, և հաճախ դատավորներն արդարացման դատավճիռներ են արձակում:

Թերթը նաև պաշտոնական վիճակագրությունն է մեջբերում, որի համաձայնч 2016թ.-ին լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Արթուր Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է նաև դատախազներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկողություն սահմանել նախաքննության նկատմամբ, և զգուշացրել, որ նմանօրինակ դեպքեր կրկնվելու դեպքում դատախազները պատասխան են տալու:

Լրահոս
0