00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր առաքինության շնորհիվ աշխարհը դառնում է բարի ու հանդուրժող. Վարչապետի շնորհավորանքը

© Sputnik / Karen Yepremyan Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017
Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ կանանց և աղջիկներին` կանանց միջազգային տոնի` մարտի 8–ի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում ասել է.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։

Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը Բալմոնտի տողերով է շնորհավորել կանանց

Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։

Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։

Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին:

Հավասար հնարավորությունների մեր դարում պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:

Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի՝ ծաղիկներով զարդարված, և թող գարնանային այս գեղեցիկ տոնի տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։

Ցանկանում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն, վառ ու արևոտ տրամադրություն, ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։ Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ»։

Լրահոս
0