ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ-ն չկարողացավ սկսել այսօրվա նիստը` պատգամավորների «դեֆիցիտի» պատճառով։ Խորհրդարանի նիստերի դահլիճում ժամը 12։00-ի դրությամբ` նիստից մեկնարկից առաջ, ընդամենը 34 խորհրդարանական էր գտնվում։
Քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն։ ՀՀ խորհրդարանի կազմում 130 պատգամավոր կա (նախկինում 131-ն էին, մեկը տեղափոխվեց Քուվեյթ` դիվանագիտական աշխատանքի)։
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ռեգլամենտի համաձայն, ներկաները գործընկերներին երեք ժամ են սպասելու։ Եթե մինչ այդ քվորումը չապահովվի, նիստը չի կայանա։