ԵՐԵՎԱՆ, 2 մարտի-Sputnik. Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարությանը խնդրեց գումար հատկացնել շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման համար։
«Նախագիծը վերաբերում է գնում կազմակերպելու գործընթացին և գույքը նվիրատվության կարգով այլ օգտատերերին հանձնելու գործին»,-ասաց նախարար Ալթունյանը։
Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նորագույն սարքավորումներով հագեցած մեքենաներ գնելու համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ տարիներ շարունակ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել շտապ բժշկական օգնության մեքենաներով։