00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կադետները Ռուսաստանից վերադարձել են բազմաթիվ պարգևներով

© Sputnik / Асатур Есаянц Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА получили в дар учебники по русскому языку
Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА получили в дар учебники по русскому языку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը հաջող հանդես է եկել «Պատանի հայրենասերներ» 15–րդ միջազգային հավաքում, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Պերմ քաղաքում՝ փետրվարի 11-22–ը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. «Պատանի հայրենասերներ» 15-րդ միջազգային հավաքում հայ մասնակիցների պատրաստության մակարդակն օգնել է նրանց լավ արդյունք ցույց տալ և նվաճել բարձր պարգևներ, հինգշաբթի լրագրողներին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը։

Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА - Sputnik Արմենիա
Հայ կուրսանտները հաղթանակով են վերադարձել

Մարշալ Ժուկովի ծննդյան 120-ամյակին նվիրված հավաքը տեղի է ունեցել փետրվարի 11-22-ը ՌԴ Պերմ քաղաքում` «Հավասարվելով Հաղթանակին» կարգախոսով։ Մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի թիմերը: Ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 թիմ` ավելի քան 900 մասնակցով: Հայաստանի թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել գավաթով և մեդալներով:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն արդեն 7-րդ անգամ են մասնակցում «Երիտասարդ հայրենասերներ» միջազգային հավաքին։

Հավաքն անցկացվել է Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս տարի միջոցառումներին մասնակցել են վարժարանի սաներ Պարգև Հայրապետյանը, Արմեն Հովհաննիսյանը և Սպարտակ Քարտաշյանը։

«Հավաքը ռազմամարզական բնույթ է կրում, միջոցառումների ընթացքում ստուգվում են մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության և գիտելիքները, ինչպես նաև ստեղծագործական կարողությունները։ Այս տարի հավաքին մասնակցել է ութ երկրի 38 թիմ։ Միջոցառման աշխարհագրությունն ընդլայնվել է, մասնակցել են թիմեր Չինաստանից և Մոնղոլիայից»,- ասաց Ավագյանը՝ նշելով, որ հայ մասնակիցները լավ արդյունք են գրանցել ռազմականացված մարզաձևերում։

Նրա խոսքով` այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ էր` 900 մարդ։ Նա հավելեց, որ Հայաստանի թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել գավաթով և մեդալներով:

© Sputnik / Ani Liparityan Պարգևներ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում
Պարգևներ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում - Sputnik Արմենիա
1/2
Պարգևներ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում
© Sputnik / Ani LiparityanՊարգև Հայրապետյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը
Պարգև Հայրապետյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա
2/2
Պարգև Հայրապետյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը
1/2
Պարգևներ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում
2/2
Պարգև Հայրապետյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը

Վարժարանի սան Պարգև Հայրապետյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում միջազգային հավաքների։

«Բնակլիմայական պայմանները բարենպաստ չէին, բայց մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ լավ արդյունք ցույց տանք: Ես և իմ ընկերը մասնակցել ենք ինքնաձիգի և ատրճանակի քանդում- հավաքում էստաֆետին, գրավել ենք երկրորդ տեղը»,-ասաց Պարգև Հայրապետյանը:

Նրա խոսքով` իրենք փորձել բարձր պահել հայկական թիմի պատիվը։

Մեկ այլ կադետ՝ Արմեն Հովհաննիսյանը, խոստովանեց, որ նման հավաքներին մասնակցելը լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու համար։

Русская версия

Լրահոս
0