ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Բագրատաշենի սահմանային անցակետում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նա 2015թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: