ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մարտի 1-ին նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Ավելիաց» գործարան՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։
Ընկերությունն արտադրում է չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ:
Տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն պատվերներ ունի նաև արաբական երկրներից։