00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիայում մերժվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված թուրք փաստաբանի հայցը

© AFP 2024 / CHRISTOF STACHE / AFPБундестаг
Бундестаг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Ամերիկյան կոնգրեսականները Թրամփին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռամազան Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես հիմնավորում դատարանը նշել բավարար ապացույցների բացակայությունն այն բանի, թե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:

Թուրք փաստաբանը հավելել է, որ իրենք արդեն ստացել են դատարանի վճիռը և պատրաստվում են առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել Գերմանիայի սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն (1 դեմ և 1 ձեռնպահ) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունը ընդունող բանաձև: Այդպիսով, Գերմանիան դարձավ Ցեղասպանությունը ճանաչած 29-րդ երկիրը:

Русская версия

Լրահոս
0