ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ աղջիկը փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է սթրեսային վիճակում և փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: