00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:50
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է նախագահը ֆրանսահայերի համար

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցГорода мира. Париж
Города мира. Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RFI-ը («Ֆրանսիայի միջազգային ռադիոն») ռեպորտաժ է պատրաստել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների և երկրի քաղաքական կյանքում հայ համայնքի ունեցած դերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Անցած չորեքշաբթի` փետրվարի 8-ին, Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնում վերջին անգամ ամենամյա ընթրիք է անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացառությամբ ծայրահեղ աջակողմյան և ծայրահեղ ձախակողմյան կուսակցությունների առաջնորդների (Մարի Լը Պենի և Ժան Լյուկ Մելանշոուի), հրավեր են ստացել նախագահի բոլոր թեկնածուները, սակայն ներկա է եղել նրանցից միայն մեկը` սոցիալիստ Բենուա Ամոնը։ Ելենա Գաբրիելյանը փորձել է պարզել, թե ինչու մյուսները չէին եկել ընթրիքին, և ում են ֆրանսահայերը տեսնում Ֆրանսիայի նախագահի աթոռին։

Նախարարները, պատգամավորները, սենատորները, նույնիսկ նախագահի թեկնածուներն ու երկրի ներկայիս նախագահը, ևս մի քանի հարյուր մարդ ընթրիքի հրավեր են ստացել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից։ Միջոցառումն անցկացվել է Փարիզի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։

«Սա կարևոր միջոցառում է։ Հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայի սոցիալ-մշակութային կյանքում, ինչպես նաև քաղաքականության մեջ»,- ասել է Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածու Բենուա Ամոնը` ընդամենը մի քանի րոպե զրուցելով լրագրողների հետ։

Ընթրիքի ընթացքում նա նստել է Օլանդի դիմաց։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա աչքով անում Օլանդին։ Երեկոյի գլխավոր ինտրիգն էլ եղել է Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի մասնակցությունը։ Սակայն աղմկահարույց պատմության մեջ հայտնված թեկնածուն ընթրիքի մեկնարկից երկու ժամ առաջ մերժել է հրավերը։ Վերջին սոցհարցումների տվյալներով` աջակողմյան քաղաքական գործիչը կորցրել է հայ համայնքի աջակցությունը Le Canard Enchainé երգիծական ամսագրի բացահայտումից հետո, որի համաձայն` նրա կինը տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել` որպես պատգամավորի օգնական։ Ֆիոնի` ընթրիքին չներկայանալն ավելի է հիասթափեցրել կազմակերպիչներին։

Паркинг на одной из улиц в Париже - Sputnik Արմենիա
Ֆրանսիայում փաստաբանների մրցույթի հաղթող է դարձել հայ իրավաբանը

«Գուցե նա ժամանակ չի ունեցել։ Սակայն նրա ներկայացուցիչներն այստեղ են։ Ամբողջ քաղաքական դասը ներկայացված է ամբողջ բազմազանությամբ։ Սակայն մենք կուզեինք, որ բոլոր թեկնածուները, որոնք հրավիրել էինք, ներկա լինեին։ Մեզ համար դա կարևոր է։ Այս հանդիպումը լավ հնարավորություն է մեզ համար, որպեսզի փոխանցենք ցեղասպանության հարցի, Ղարաբաղյան հակամարտության, Հայաստանի զարգացման վերաբերյալ քաղաքական ուղերձը», — ասել է Ֆրանկ Փափազյանը, որը Արա Թորանյանի հետ գլխավորում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

2012 թվականին նրանք բացեիբաց աջակցել են Ֆրանսուա Օլանդին, իսկ հիմա կազմակերպության առաջնորդներն ասում են, որ դեռ չեն որոշել, թե ում օգտին են քվեարկելու այս անգամ։ Մոտ ապագայում պետք է հանդիպեն բոլոր թեկնածուների հետ, որպեսզի կողմնորոշվեն ընտրության հարցում։

Выборы во Франции - Sputnik Արմենիա
Ֆրանս-հայկական ընտանիքի ֆրանսիական ընտրությունը

Ֆրանսիացի քաղաքական գործիչների համար միշտ էլ կարևոր է եղել 500 հազարը գերազանցող հայ համայնքի բարեհաճությանն արժանանալը։ Հայոց ցեղասպանության հարցն ու բոլոր այն օրենքները, որոնք կապված են հարյուրամյա պատմություն ունեցող այդ ողբերգության հետ, մշտապես արծարծվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Պաշտոնը լքող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթի ընթացքում այս կապակցությամբ նույնիսկ թեթևակի հեգնանքով է խոսել. « Դե գնա ու հասկացիր, թե ինչու են պատգամավորներն և նախագահի թեկնածուները սկսում սթափ մտածել միայն ընտրությունների ժամանակ»։

Օլանդի այս խոսքերը դահլիճն ընդունեց ծափողջույներով։ Չէ՞ որ հինգ տարի առաջ ամեն ինչ այդպես էլ եղել է։ 2012 թվականին, նախընտրական արշավի թեժ պահին, աջակողմյան պատգամավոր Վալերի Բուայեն (որն այժմ Ֆիոնի թիմից է) առաջարկեց օրինագիծ` Հայոց ցեղասպանությունը մերժելու քրեական պատասխանատվության մասին։ Օրենքին խորհրդարանում կողմ են քվեարկել երկու անգամ, սակայն այն մերժել է Սահմանադրական խորհուրդը։ Նոր տեքստն այդպես էլ չէր ընդունվել Ֆրանսուա Օլանդի օրոք։

Դեռ ընտրական քարոզարշավից առաջ այս թեմայով խոստումներ հասցրեց տալ Ֆրանսուա Ֆիոնը։ Որոշ ֆրանսահայերի համակրանքին արժանանալ աջակողմյան թեկնածուին հաջողվեց նաև սիրիական հակամարտության համատեքստում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների նկատմամբ աջակցության կոչեր անելով։ Հալեպում պատերազմից առաջ բնակվում էր ավելի քան 100000 քրիստոնյա, իսկ այժմ՝ ընդամենը 15000։ Ընթրիքին ներկա Վալերի Բուայեն անցյալ տարվա մարտին 30 խորհրդարանականի կազմում մեկնեց Սիրիա՝ հանդիպելու Բաշար Ասադին։ Այցը նվիրված էր կաթոլիկների Զատկին` ի նշան Արևելքի երկրների քրիստոնյաների համերաշխության։

Сенат Франции - Sputnik Արմենիա
Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Որոշ հայերի մոտ է նաև Ֆրանսուա Ֆիոնի դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման վերաբերյալ։ Ընտրություններից մի քանի ամիս առաջ գլխավոր հարցն այն է՝ չի՞ հիասթափեցնի արդյոք իր հայ կողմնակիցներին այս հավատարիմ քրիստոնյան և ավանդական արժեքների պաշտպանը։ Դե, իսկ գործող նախագահն դեռ վաղ է հրաժեշտ տալ։ Բոլորը դրական են արձագանքում նրա հինգ տարվա գործունեությանը։ «Գիտակցում եմ, որ ձեր առջև վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես նախագահ», — ծափողջույների ներքո զգացմունքով ասաց Օլանդը, սակայն դահլիճում մեծամասամբ պասիվ արձագանքեցին։ Ֆրանսիայի նախագահն իրենց հատուկ հեգնանքով ասաց, որ նկատեց նրանց, ովքեր ծափահարում էին և մյուսներին։

Հայերին Օլանդի վերջին խոստումներից կարելի է առանձնացնել, թերևս, նրա առաջարկը Ֆրանսիայում ցեղասպանության հիշատակի ազգային օրվա հռչակման վերաբերյալ։ Հանրապետության ղեկավարը հայտնել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր երկրի ջանքերի մասին։ Փարիզն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Ֆրանսուա Օլանդը նաև հայտնեց, որ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Փարիզ է հրավիրել։ Այս տարի Հայաստանն ու Ֆրանսիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Русская версия

Լրահոս
0