00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. ԵՏՄ շրջանակում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցМосковская биржа
Московская биржа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեղծվող ընկերությունն իր վրա կվերցնի այն բոլոր ռիսկերը, որոնց վերաապահովագրումը յուրաքանչյուր պետության ներսում անհնար է կամ ոչ նպատակահարմար։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ստեղծել պետական վերաապահովագրական ընկերություն` մասնավոր պետական գործընկերության և ապահովագրական շուկայի կոմերցիոն մասնակիցների միավորման հիման վրա, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը կբացի ԵՏՄ–ի հետ պայմանագրի դուռը

Ընկերությունը պետք է ընդունի ռիսկերը, «որոնց վերաապահովագրումը յուրաքանչյուր պետության ներսում անհնար է կամ ոչ նպատակահարմար»։ Ինչպես հիշեցնում է թերթը, ՌԴ-ում նման ցանկի մեջ կարող են ներառվել այն ապահովագրողների հաճախորդները, որոնց դեպքում պատժամիջոցներ են գործում։ Վերաապահովագրման կենթարկվեն աղետալի բնույթի ռիսկերը, «որոնք պահանջում են ավելի լայն տարածքային վերաբաշխում», ընդհանուր առմամբ ԵՏՄ երկրների ռիսկերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի ղեկավար Տիգրան Դավթյանը թերթին հայտնել է, որ դա կարող է օգնել մասամբ լուծել վերաապահովագրական պակասի խնդիրը, ինչպես նաև նվազեցնել արժույթային ռիսկերը կապիտալի արտահոսքի և պատժամիջոցների կախվածության կրճատման հաշվին։

Վերաապահովագրման վերաբերյալ համաձայնագիրը կարող է դառնալ ԵՏՄ-ում ընդհանուր ֆինանսական կարգավորման մի մասը։ Այժմ պատրաստվում է օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագիր (համաձայնագրի նախագիծը քննարկվում է երկրների հետ) և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգ (նախապատրաստությունը պետք է ավարտվի այս տարի)։

«Արդյունքում մենք պետք է ստանանք ֆինանսական ոլորտում ԵՏՄ պետությունների պահանջների և նորմերի մերձեցման «ճանապարհային քարտեզ»», — ասել է Դավթյանը։

«Ազգային օրենսդրությունների կողմից ստեղծվել են սահմանափակումներ, որոնց դեպքում ՌԴ և ԵՏՄ երկրների միջև ռիսկերի փոխանցումն անհնար է», — նշել է Ռուսական ազգային վերաապահովագրական ընկերության նախագահ Նիկոլայ Գալուշինը։

Արդյունքում ՌԴ-ն ստանում է ԵՏՄ ռիսկերը բացառապես ոչ ռեզիդենտ միջնորդների միջոցով։ «Եթե վերացվեն վարկանիշերի հետ կապված սահմանափակումները, ապա ԵՏՄ տարածքում վերաապահովագրությունը հսկայական ներուժ կունենա։ Մենք ապրում ենք մեկ լեզվական գոտում, այսինքն` ռիսկերի ըմբռնումը նույնն է», — ասել է Գալուշինը։

Նրա կարծիքով` վարկանիշային սահմափակումները հանելուց հետո վերաապահովագրական հարաբերությունների հաստատման համար կպահանջվի 2-3 տարի։

Русская версия

Լրահոս
0