ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Փետրվարի 12-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:28-ին, մարվել՝ 23:48-ին:
Այրվել են չշահագործվող նախկին պոլիկլինիկայի շենքի միջսենյակային փայտյա պատերը (մոտ 3 ք.մ), մասամբ 2 պատուհան, հատակը (մոտ 30քմ), 1 դուռ և կենցաղային աղբ (5 քմ)՝ ամբողջությամբ: