00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի «անհաջող» որսը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 8–ի մամուլի տեսությունը։

«ՀԺ»․ Ընտրությունների օրը տեղափոխելու նախագծի տակ ստորագրել է 17 պատգամավոր

Խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնության տակ երեկ եւս երեք պատգամավոր են ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրությունների օրը կարող է փոխվել

Ընտրությունների քվեարկության օրը Սահմանադրությանը համապատասխանեցնելու եւ ապրիլի վերջին տասնօրյակում նշանակելու հարցով ՀԱԿ-ը երկուշաբթի օրը ՍԴ դիմելու ստորագրահավաք էր նախաձեռնել: Նախաձեռնության առաջին իսկ օրը ստորագրել էին 14 պատգամավորներ՝ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Ստեփան Դեմիրճյանը:

Ստորագրել էին նաեւ «Համախմբում» կուսակցության 5 պատգամավորները՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը եւ Հայկ Խաչատրյանը: Երեք պատգամավոր միացել էին նաեւ ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքոնյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Միացել էր նաեւ Թեւան Պողոսյանը:

Իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն, եւ առնվազն 10 պատգամավորի ստորագրություն էլ անհրաժեշտ է: Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցությունն ընդհանրապես չի ցանկանում միանալ այդ նախաձեռնությանը:

«Հրապարակ». Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը միասին գնացել են որսի, որտեղից անտրամադիր են վերադարձել

«Ուիքենդին»` շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել` Վայոց Ձորի կողմերը: Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»: Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել:

П/к Паруйра Айрикяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պարույր Հայրիկյան. «Ծառուկյանի հետ միանալն արդյունավետ կլինի»

Թերթի տեղեկություններով` Հ․ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի «տորգի» գնալ իշխանությունների հետ, քանզի անհայտ է, թե դաշինքով գնալու դեպքում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կպահեն իրենց, հնարավոր է անգամ դուրս գան եւ առանձին գործեն պառլամենտում:

Ծառուկյանը, որոշ կանխատեսումներով, չի «համոզվել»: Իսկ Աբրահամյանը ձգտում է առավելագույն կանխատեսելի ու կառավարելի դարձնել այս ուժը, որը նրա վերջին հույսն ու ապավենն է:

«Ժամանակ». Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի ԵԼՔ դաշինքում. նա հանդիպել է Փաշինյանի հետ

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում:

Армен Мартиросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժառանգությունը ՀՀԿ–ն չէ, ոչ էլ ԽՄԿԿ–ն է, այստեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ

Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել:

Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին:

«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրական տարածքում տիտանների կռիվ է սպասվում

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում, ընտրակաշառքի անհավանական թվերի մասին են խոսում, այստեղից ռեյտինգայինով առաջադրվելու են Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը Լֆիկի հետ քավոր-սանիկ է, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը։

Ոչ պակաս ուշագրավ ընտրապայքար է սպասվում նաեւ Արաբկիրի ընտրատարածքում, որտեղ «Ծառուկյան դաշինքից» առաջադրվելու է «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: Նա մրցելու է ՀՀԿ-ական ՍԱՍ-ի Արտակի եւ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ, որոնք առաջադրվելու են այս տարածքում, քանի որ նոր բաժանման արդյունքում այն ընդգրկում է նաեւ Աջափնյակը:

Լրահոս
0