ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ։
Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 220 կրակոց, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: