ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը նպաստելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերի պարզեցում և տարանջատում ըստ կատարած գործառույթի` վայրի փոփոխման, այլ վայրում ևս:
Կրճատվել են լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերը: Կրճատվել են նաև դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը՝ առևտրի սրահը, սպասասրահը նախկին 18 քառ. մետրից դարձել է 12 քառ. մետր, հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է:
Մեղմացվել է վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը. պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ: