ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր տարածված լուրին, որի համաձայն` Սյունիքի մարզում զինվորներ տեղափոխող «Ուրալը» Չարքանդ կամրջից ընկել է գետը, և կա 20-ից ավելի վիրավոր զինվոր։
«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հովհաննիսյանը։
Նա շեշտել է`նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է: