ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ի նախկին նախագահներից Ռիչարդ Նիքսոնին պատկանած շքեղ առանձնատունը գնահատվել է 63.5 մլն դոլար։ Կալիֆոռնիայում գտնվող այս տունը հաճախ կոչում են Արևմտյան ափի Սպիտակ տուն: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը։
Կալիֆոռնիայի Սան Կլեմենտե քաղաքում գտնվող տունը, կառուցված Խաղաղ օվկիանոսի ափին, Նիքսոնի կողմից 1.4 մլն դոլարով ձեռք է բերվել նախագահ լինելու տարիներին,1969թ.-ին:
Ռիչարդ Նիքսոնն այնտեղ հյուրընկալել է 17 պետությունների ղեկավարների, այդ թվում նաև` ԽՍՀՄ նախկին առաջնորդ Լեոնիդ Բրեժնևին:
Ի դեպ, նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, Նիքսոնը շարունակել է ապրել այս տանը, բայց 1980թ-ին. այն վաճառել է ուրիշի:
Հայտնի է, որ տունը վաճառքի էր հանվել նաև 2015թ.-ին՝ 75 մլն դոլարով, այնուհետև անշարժ գույքի գինն իջեցվել է 69 մլն, սակայն տունն այդ գնով էլ չէր վաճառվել:
