00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Կարեն Կարապետյանը չի խնայի նույնիսկ իր բերածներին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 1–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում. Կարեն Կարապետյանը չի խնայի նույնիսկ իր բերածներին

Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու: Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձեւով մեկնաբանվեց. կա՛մ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կա՛մ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել:

Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը կոշտ ծրագիր է պահանջում

Եւ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում:

Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում: Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաեւ իր բերածներից ոմանց: Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչեւ խորհրդարանական ընտրությունները:

«Հրապարակ». Լարվածություն՝ Սամվել Կարապետյանի եւ Ծառուկյանի միջեւ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Ես չեմ ողջունել Ծառուկյանի վերադարձը»

Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ թերթը հարցրել է լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»:

Ի դեպ, «Հրապարակ»-ի զրուցակիցը չբացառեց նաեւ, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը»:

«Ժամանակ». Սեյրան Օհանյանին ուրբաթ օրը պետք է հեռացնեն Երկրապահից

Ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, տեղի է ունենալու ԵԿՄ համաժողովը։ Ըստ էության, հենց այս համագումարի ժամանակ պարզ կլինի տարբեր կուսակցությունների, անհատների և դաշինքների պաշտպանող ԵԿՄ անդամների և համակիրների ճակատագիրը։ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը մնում է ՀՀԿ-ի կողքին։

Ամենադժվար հարցը՝ ԵԿՄ վարչության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցն է, որին, ըստ մեր տեղեկությունների, ուրբաթ օրը պետք է հեռացնեն Երկրապահից։

«ՀԺ»․ԵԿՄ-ում մոռացել են, որ Սեյրան Օհանյանը միությունից դուրս է եկել դեռևս 2008-ին

Թեեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականից հետո այլեւս Երկրապահ կամավորականների միության անդամ չէ, բայց այս տեղեկությունը թերթի հետ զրույցում զգուշացավ հաստատել կազմակերպության խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Ինձ համար անակնկալ էր այդ հարցը, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել դրան: Ես հիմա ԵԿՄ-ում չեմ, որ քարտադարանում ստուգեմ, թե արդյոք պարոն Օհանյանը կազմակերպության անդա՞մ է»,- երեկ խուսափեց պատասխանել Վարդանյանը:

Манвел Григорян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սեյրան Օհանյանի ակտիվությունը զարմացրել է Մանվել Գրիգորյանին

2008թ., երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը դարձել էր ընդդիմություն եւ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իշխանությունների կողմից նրա նկատմամբ որոշակի ճնշումներ սկսվեցին: Այդ ճնշումներից մեկն էլ այն էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ մեկուկես տասնյակ համախոհներով հայտարարեց, որ լքում է ԵԿՄ-ն:

ԵԿՄ-ում էլ, թերթի տեղեկություններով, որոշում են կայացրել այդ խմբին հեռացնել կազմակերպությունից, քանի որ նրանք դուրս գալու մասին դիմում չէին ներկայացրել: Իսկ հետագայում, երբ Մ. Գրիգորյանը վերսկսեց համագործակցությունը իշխանությունների եւ Ս. Օհանյանի հետ, վերջինս ԵԿՄ-ում իր անդամությունը վերականգնելու համար նոր դիմում չի ներկայացրել: Եվ այդ ժամանակվանից նա ԵԿՄ անդամ չէ:

Լրահոս
0