00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փետրվարի 5-ից ջերմության շող կերևա, իսկ մինչ այդ կլինի մինչև -30

© Sputnik / Asatur YesayantsЗимнй сад в Ереване
Зимнй сад в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօրվանից էլ ավելի կցրտի, բայց փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, որի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում մինչև երեկո կդադարեն, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա տեղեկացմամբ՝ առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, որի պատճառով փետրվարի 2-3-ը, հատկապես գիշերային ժամերին, օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով:

Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Ձյուն, բուք. օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև —30 աստիճան, Լոռիում՝ —27, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում՝ —20, Սյունիքի հովիտներում՝ —15, Սյունիքի նախալեռներում՝ —23, Արցախում՝ —16, Արարատի և Արմավիրի մարզերում՝ —25, Երևանի բարձրադիր գոտում՝-18, ցածրադիր գոտում՝ —25 աստիճան:

Փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքնեեր և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ:

Լրահոս
0