00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Շշի Մելոն, վարչապետի «մենեջերական» լուծումը, Սերժ Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 13–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». ՀՀԿ կուլիսներում ամենաքննարկվող թեման համամասնական ցուցակն է. վարչապետի «մենեջերական» լուծումը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կուլիսներում ամենաքննարկվող թեման համամասնական ցուցակի քվոտաներն են. ում որքան տեղ է հատկացվելու, մանավանդ որ ցուցակում չի լինելու Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը չունի նախկին փառքը:

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Պատգամավորը ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ` խորհրդարանից

Ի դեպ, քվոտաների նկատմամբ Կարեն Կարապետյանը հանդես է բերել խիստ «մենեջերական» լուծում. հոգացել է, որ բոլոր մարզերում ռեյտինգայինով առաջադրվեն «գազի» եւ «լույսի» մարդիկ` գրասենյակների տնօրենները, որոնք մարզերում լուրջ «ասողներ» ու ֆինանսակիրներ են:

Ավելին` մեր տեղեկություններով, ՀՀԿ համագումարից հետո խիստ ինտենսիվ շարունակվել է այդ երկու համակարգերի ՀՀԿ-ացումը` 7 հազարից հասցնելով 11 հազարի, ինչի մասին ՀՀԿ-ն կհայտարարի առաջիկայում տեղի ունենալիք խորհրդի «պատմական» նիստում:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, վերջինս կառաջադրվի ցուցակով, իսկ որդին` Արգամը, ռեյտինգայինով` Արարատի մարզում»:

«Իրատես». Սերժ Սարգսյանը Ամանորից առաջ ուղիղ ասել է՝ ներքաղաքական կյանքում Ծառուկյանն անելիք չունի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:

Визит Гагика Царукяна в Гюмри - Sputnik Արմենիա
Արտակարգ իրավիճակ Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանին տեսնելու համար

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շատ ուղիղ ասել է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում է, որ ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանն անելիք չունի: Այնուհանդերձ, ասում են նաեւ, որ սպասվում է Սարգսյան-Ծառուկյան եւս մեկ հանդիպում` Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո. նա վերադառնալու է հունվարի 13-ին»:

«Հայկական ժամանակ». Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը աչք է դրել ԱԻ նախարարի պաշտոնի վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար եւ փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:

Глава МЧС РФ Владимир Пучков - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը` Երիցյանի մասին. նա Ռուսաստանի ընկերն էր

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, եւ այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ:

Սարգսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի: «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ: Եթե ասեմ՝ ցանկություն չունեմ, դա ձեւականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,- հավելեց նա»:

«Հրապարակ». Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մյուսները հասկացրել են, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կգնան ՀՀԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռեւերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թեւը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու եւ ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում:

Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու ԲՀԿ նախագահի պաշտոնից եւ միգուցե այլեւս չզբաղվի քաղաքականությամբ: Ի դեպ, երեկ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում»:

Լրահոս
0