00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հերմինե Նաղդալյանը ՝ ՌԴ դեսպա՞ն

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 28–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանի սիրտը դեսպանի պաշտոն է ուզում. Նրա համար լոբբինգ է անում Ռիժկովը

Թերթի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը եւ լծվել դիվանագիտական աշխատանքի: Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակի, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն:

Ի դեպ, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Առավոտ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կձգձգվի մինչեւ Հայաստանի հերթն անցնի

«Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են»,- թերթի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետեւություն արեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»:

Дмитрий Песков - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ երկրների առաջնորդները կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը

Մեր այն դիտարկմանը, այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները ունեն շահերի բախում, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, եւ որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին. միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը եւ բազմաթիվ այլ որոշումներ եւ դրանք մատուցվում են Հայաստանում: ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու:ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»:

Ըստ Աղասի Ենոքյանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը կամ այնքան ժամանակ, մինչեւ որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, եւ ակնհայտ կդառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի:

«Իրավունք». Վարդան Այվազյանի եղբոր ապօրինի գազալցակայանը նորից գործում է. չեն ուզում նեղացնե՞լ

«Իրավունքն» ամիսներ առաջ գրել էր, որ Չարենցավանում Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով:

Թեեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում են գազա եւ բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ապօրինի հարստացողներին հարստահարելու մեխանիզմներն առայժմ հստակ չեն

Թերթի հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):

Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել:

«ՀԺ». Տարոնի կամքը. նա ուզում ՀՀԿ ցուցակ մտցնել իր հավատարիմ կանանց

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, եւ ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի:

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ խորհրդի անդամները դեռ չեն նշանակվել

Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳՄ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից էր:

Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:

«ՀԺ». Ու էլի պրիմիտիվ գողություն. ասպարեզում նախարարներն են ու ՊԵԿ նախագահը

«ՏԿ նախարարությունը նոյեմբերի 24-28-ը դեպի Մոսկվա 1 բիզնես-դասի տոմս է ձեռք բերել 454.000 դրամով, այնինչ էկոնոմ դասի տոմսը 3-4 անգամ էժան է: Նշենք, որ պետական միջոցներով թանկ տոմս ձեռք բերելու իրավունք ունեն միայն ԱԽ անդամները»,-գրում է «Հայկական ժամանակը»։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Վերացրեք պրիմիտիվ գողությունը»

«Տրանսպորտի եւ կապի նախարարությունից չկարողացան մեզ պատասխանել, թե ով է եղել Մոսկվա թռչող պաշտոնյան, բայց ասացին, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այդ օրերին Բիշքեկում է եղել։ Այս դեպքում նշվում է, որ էկոնոմ դասի եւ բիզնես դասի տոմսերի արժեքի տարբերությունն ուղեւորն իր միջոցներից պետք է վճարի։ Դժվար է ասել տվյալ պաշտոնյան իր միջոցների՞ց է վճարել, թե՞ նախարարության հաշվին պրիմիտիվ գողության է տեղի ունեցել:

Նշենք նաեւ, որ էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը նույն կերպ կրկնելով իր գործընկերոջը՝ դեկտեմբերի 6-8-ը Մոսկվայի մեկ բիզնես դասի տոմսի համար վճարել է 450 հազար դրամ՝ նորից տոմսի արժեքի տարբերությունը ուղեւորի սեփական միջոցներից գանձելու պայմանով:

Իսկ արդեն ՊԵԿ-ը առանց որեւէ բարդույթների հետդարձով դեպի Մոսկվա 1 բիզնես դասի տոմսի համար վճարել է 466 000 դրամ: Այս դեպքում էլ ամենայն հավանականությամբ, բիզնես դասով թռչելու եւ շարքային ուղեւորներից իրեն զատելու ցանկություն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը»։

Լրահոս
0